×


Դավիթ Ամալյան

Դավիթ Ամալյան

«Հերիք եղավ, Տեր...» Հեղինակային երգի սիրահարներին արդեն հայտնի է, որ մարտի 2-ին եւ 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Դավիթ Ամալյանի մենահամերգը, որն հեղինակն անվանել է «Հերիք եղավ, Տեր», իսկ մինչ այդ` փետրվարի 4-ին, The Club-ում կայացավ նրա հեղինակային երեկոն, որը եւս կրում էր «Հերիք եղավ, Տեր» խորագիրը: Davit Amalyan Bravo.am-ի հետ զրույցում Դավիթ Ամալյանն ասաց, որ  այս երեկոյի եւ մենահամերգի տարբերությունը կլինի երաժշտական մեծ տեխնիկայի առկայությունը, ինչը փոքր ակումբը հնարավորություն չի տալիս օգտագործել: «Հերիք եղավ, Տեր» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հնչեցին Ամալյանի վերջին` 2007-ի համերգից հետո գրված երգերից: Բարդերի ակումբին հատուկ մթնոլորտում էլ «Գիշեր» երգն ազդարարեց երեկոյի սկիզբը, որին հաջորդեցին երկու տասնյակից ավելի  ստեղծագործություններ, Դավիթ Ամալյանն էլ իրեն ու իր արվեստին հատուկ փիլիսոփայությամբ դրանք ներկայացրեց իր ունկնդրին, ում բնորոշեց այսպես. «Շատ ջերմ են: Եվ ներկաներն են կարգին մարդիկ, եւ կատարողները: )»: Davit Amalyan Բողոք ոչ թե Աստծուց, այլ Աստծուն «Հերիք եղավ, Տեր» երգի եւ այն որպես համերգային խորագիր ընտրելու մասին խոսելով` Դավիթ Ամալյանն ասում է, որ դա ուղիղ իմաստով է ասված, բողոք է ոչ թե Աստծուց, այլ Աստծուն, որի համար հեղինակը «տեր է»: Կրոնով ոչ այնքան տարված Դավիթը նշում է, որ մեկ Տեր գիտի, ում անունն Աստված է: Մարտ ամսին կայանալիք մենահամերգի մասին Դավիթը նշում է, որ առաջին անգամ է հանդես գալու Ֆիլհարմոնիայի դահլիճում, որից հետո հավանականություն կա, որ կլինեն  համերգի տեսա եւ ձայնասկավառակները. «Քանի որ առանձին ձայնասկավառակը ստուդիական աշխատանքներ է պահանջում, կլինի համերգային ծրագրի աուդիո եւ վիդեո տարբերակը»: Համերգային այլ ծրագրերից խոսելով` մեր զրուցակիցն  ասում է, որ իրենց միշտ հիշում են հայրենիքին նվիրված օրերին, բայց իր ստեղծագործությունների մեծ մասը հեռու է այդ ամենից: Դավիթ Ամալյանը նշում է, որ իր ժանրի խնդիրը երգը տեղ հասցնելն է, ու հաճույքով անցնում այդ  «խնդրի» լուծմանը` հերիք եղավ, Տեր, հոգուս հանգիստ, Տեր, երգելով: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport