×


Եկ այս գիշեր

Եկ այս գիշեր

“Աստղերը ինչ ասես, որ չեն անելու:)” Դեկտեմբերի 4-ից յուրաքանչյուր շաբաթ երեկոյան ATV հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի “Եկ այս գիշեր”-ը: Հաղորդավար Արտակ Վարդանյանը նշում է` շոու-ծրագրի շրջանակներում գիշերվա ընթացքում ինչ ասես, որ չեն անելու:). “Երգ, պար, հետաքրքիր զրույցներ... Կատակելու եւ ուրախ ժամանակ ենք անցկացնելու: Շոու-բիզնեսով, արվեստագետներով, մշակութային գործիչներով լի շատ գեղեցիկ երեկոներ են լինելու”: Lana & Emmy “Եկ այս գիշեր”-ի նկարահանումները արդեն սկսվել են. Ամանորի գիշերը ATV-ն հենց այս շոու-ծրագրի շրջանակներում է նշելու: “Սովորաբար հեռուստաալիքները նոր եթերաշրջանը սկսում են սեպտեմբեր ամսին, իսկ դրանից հետո ուժերը թուլացնում: Դեկտեմբերին նոր հաղորդում սկսել ու  բոլորին համախմբել գիշերվա շուրջը, կարծում եմ, շատ հետաքրքիր գաղափար է”,- Bravo.am-ին ասաց Արտակ Վարդանյանը: Hrachuhi Utmazyan & Archi “Եկ այս գիշեր”-ի շրջանակներում Արտակի զուգընկերը գեղեցկուհի Աննա Գրիգորյանն է, նկարահանումներին արդեն մասնակցել են Էմմին, Արամեն, Արազ Դարեն, Անուշիկ եւ Արեւիկ Ալավերդյանները, Էմմա Պետրոսյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Սերգեյ Գրիգորյանը, Արսեն Գրիգորյանը, Լեյլա Սարիբեկյանը, “Reincarnation” խումբն ու շատ-շատ ուրիշներ: Arame Արամեի համար “Եկ այս գիշեր”-ը  հետաքրքիր երեւույթների հետ է ասոցիացվում. “Չեմ ուզում արտահայտվել, բայց հաստատ հետաքրքիր մտքեր են գալիս. հետաքրքիր անվանում են մտածել”: Երգիչը ռուսերեն երգ կատարեց. “Առաջին անգամ էի հնչեցնում. ձայնագրել ու մոռացել էի”: Արեւիկ Ալավերդյանն էլ, քանի որ չքնող է, անչափ սիրեց հաղորդաշարի ֆորմատը:): “Երեւի լուսադեմին եմ քնում ու շատ շուտ էլ զարթնում եմ: Հիմնականում ֆիլմեր եմ դիտում, այս ծրագիրն էլ այլընտրանք կլինի վերջինին:)”,-ասաց երգչուհին: Arevik, Anushik & Marianna “Հայտնի արտիստների ենք հրավիրելու, ինչպես նաեւ ստվերում մնացած  տաղանդավոր անձանց: Ոճային բազմազանություն է լինելու` ռոք, փոփ… Շոու-ծրագիրը հյուրընկալելու է “Սեքսը փոքր քաղաքում” հաղորդման հեղինակներից սկսած մինչեւ Վանուշ Խանամիրյանին”,- նշեց “Եկ այս գիշեր”-ի հաղորդավար Արտակ Վարդանյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW