Ո՞վ է արմենոիդի կյանքի ընկերուհին:) Լավագույնին արժանանալու համար անհրաժեշտ է փորձություններ հաղթահարել: Այսպես է կարծում նաեւ “Armenoids”-ի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը` նկատի ունենալով նաեւ սիրային հարցերը:): Եվ այսպես, այս տարվա փետրվարին BRAVO.am-ին հետ զրույցում Էդգարն իր եւ նախկին ընկերուհու` “Արմենոիդս”-ի նախկին անդամ Կարոլինայի հարաբերություններին, ավելի ճիշտ, դրանց խզմանը վերացական մեկնաբանում էր տվել. “Յուրաքանչյուր զգացում, հոգու ընդվզում ներդրել եմ երաժշտության մեջ, անգամ տխրությունը: Իմ բնավորության տեսակը կարող եք գտնել “Արմենոիդս”-ի ստեղծագործություններում”: Արդեն երկու ամիս է` երաժշտի բնավորության տեսակն իրեն անչափ համապատասխան է համարում Նադեժդա Հովհաննիսյանը:): “Նա Հայաստանի ամենաճանաչված եւ հին մոդելներից է: Լուրջ հարաբերությունների մեջ ենք: Բավական երկար եմ մտածել այս քայլին գնալու համար”,- BRAVO.am-ին ասել է Էդգար Ռոստոմյանը: Արմենոիդի խոսքերով` ինքն ու Նադյան իրար ճանաչում են արդեն երկար ժամանակ. “Զուգահեռ երկու` նորաձեւության եւ երաժշտության մեր ճանապարհները միշտ խաչվել են: Ընկերներ էինք, շատ ենք շփվել, քննարկել մեր ոլորտները, ինչպես նաեւ մարդկային հարաբերությունները: Բայց նա չէր համաձայնում հանդիպման գալ: Լավ առիթ հանդիսացան Համահայկական խաղերը. հրավիրեցի նրան, եւ կայացավ մեր առաջին ժամադրությունը”: Էդգար Ռոստոմյանը Նադյայի եւ իր կապը յուրահատուկ պարգեւ է համարում. “Իմ նախորդ անախորժությունների մի քանի տարին, երբ բավական վատ ստացվեցին հարաբերություններս նախորդ ընկերուհուս հետ, բաժանումը… Պետք է փորձություն անցնեի, որ արժանանայի լավագույնի ուշադրությանը”: 32-ամյա Էդգարը BRAVO.am-ին նաեւ ասել է, որ իր եւ մանեքենուհի Նադյայի միջեւ տարիքային, ոչ էլ գաղափարական տարբերություններ չկան;). “Նույն դժվարություններն ու վերելքներն ենք ունեցել, գրեթե նույն ծանր ճանապարհն ենք անցել` որպես պրոֆեսիոնալներ կայանալու համար": Արմենոիդի համար բոլորովին խնդիր չէ սիրելիի մոդելային գործունեությունը. “Մեր մասնագիտությունները շատ ճիշտ խաչվում են: Ես իրեն կօժանդակեմ բոլոր հարցերում: Ի դեպ, Նադյան նաեւ հրաշալի ձայն ունի, ցանկանում եմ, որ իր ուժերը փորձի այս ասպարեզում եւս”: Էդգար Ռոստոմյանը BRAVO.am-ին հաղորդել է, որ հարաբերություններն օրինականացնելուն էլ բավական լուրջ են տրամադրված. “Անիմաստ հանդիպումներ երբեք չենք նախատեսել: Այս ամենը մեզ համար շատ լուրջ է, ինչը նշանակում է ապագայում ավելի ճիշտ կկառուցենք երկուսիս համատեղ կյանքը”: BRAVO.am-ի հարցին, թե ինչպիսին են Էդգարի եւ նախորդ ընկերուհու` Կարոլինայի հարաբերությունները, “Արմենոիդս”-ի հիմնադիրը հետեւյալ պատասխանն է տվել. “Չեմ ցանկանում իր մասին խոսել, որովհետեւ ինքը ոչ հարգանք, ոչ պատիվ, ոչ մի արժանիքներ չունի ինձ համար: Երեւանն այդքան էլ մեծ չէ, կարծում եմ` բոլորն էլ գիտեն մեր հարաբերությունների խզման, ինչպես նաեւ իր` խմբից հեռանալու պատճառը”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Էդգար Ռոստոմյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: