×


Էմմի

Էմմի

“Միհրանը կմիանա երգի ընտրությունից հետո” “Եվրատեսիլ 2011”-ում Հայաստանը ներկայացնող Էմմին Միացյալ Նահանգներից ժամանած երաժիշտների հետ այսօր “Հեյ”-ից մի հատված կատարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այս երգը Էմմի եւ Միհրան դուետը նախորդ տարի պետք է հնչեցներ Օսլոյի բեմից` “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլում հաղթելու դեպքում: Emmy Արդյոք ամերիկաբնակ պարող, երգիչ Միհրանը այս տարի եւս կընկերակցի՟ Էմմիին. 2010-ին ասել էր` էլ նման բան չի անի:): Երգչուհին հիշեցրեց. “Ես էլ էի այդպես ասել:): Երգից է կախված: Միհրանի հետ բանակցություններն արդեն տարվել են: Նա, իրոք, կմիանա մեզ երգի ընտրությունից հետո: Միայն երգի ընտրությունից հետո կարող ենք հստակ պատասխանել այս հարցերին”: Էմմին ու իր թիմակիցները այժմ սպասում են ճանաչված կոմպոզիտորների հայտերին, ովքեր, երգչուհու խոսքերով, իրենց երգերը դեռ չեն ներկայացրել. “40-ից ավել երգ ունենք, մինչեւ հունվարի 23-ը սպասում ենք նորերին: Երիտասարդ հեղինակների շատ երգեր ունենք, Իսպանիայից, Գերմանիայից, Բուլղարիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից ենք ստեղծագործություններ ստացել”: Mihran & Emmy Էմմիի մենահամերգին սեւ տղաները հայերեն կերգեն “Հունվարի 30-ին եւ 31-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենան իմ մենահամերգները: Դրա համար է Միացյալ Նահանգներից ժամանել “Fresh” բենդը: Երաժիշտներ են. ոմանք ինձ հետ աշխատել են ձայնասկավառակիս երգերի ձայնագրման ժամանակ”,- ասաց երգչուհին: Էմմին մենահամերգին, ինչպես ինքն է նշում, վերեւից չի իջնի, ներքեւից չի բարձրանա:). “Առավոտից մինչեւ ուշ գիշեր միասին փորձում ենք այնպես անել, որ համերգը բարձր որակով անցկացվի: Միացյալ Նահանգներից ժամանած ընկերներս էլ են լավ տրամադրված, եթե այսօր սուս-փուս նստած են, չի նշանակում` ուրախ չեն:)”: Mihran & Emmy Երգչուհին կկատարի իր հին ու նոր երգերը, տղաները կփորձեն նաեւ հայերեն երգել. “Միջազգային հիթեր էլ կլինեն: Երաժիշտների հետ միջազգային մակարդակ ենք ներկայացնելու եւ որոշեցինք, որ ծրագրում նման երգեր էլ պետք է լինեն”: Երաժիշտները նշում են` Հայաստանում իրենց ամեն ինչ շատ է դուր գալիս: Էջմիածնի եկեղեցիներով են հիացել, գնահատում են հայ ժողովրդի հյուրասեր լինելն ու հայկական ուտեստները:): “Էմմիի հետ շատ պատահական ենք հանդիպել` սրճարանում: Ծանոթացանք ու սկսվեց մեր համագործակցությունը”,- ասաց Լմելը, ով Էմմիի նոր երգերից “Don’t Feel Good”-ի հեղինակն է: Երգահանը նշեց` աշխատել է Ուիթնի Հյուսթոնի, Ռեյ Չարլզի եւ շատ այլ հայտնի արտիստների հետ: Mihran & Emmy Մենահամերգի օրը Էմմին կներկայացնի նաեւ իր նոր ձայնասկավառակը: Իսկ “Եվրատեսիլ”-ում հաղթելու համար հետեւյալ սկզբունքով են աշխատելու. “Լավ երգ, լավ շոու, լավ կատարում, հանրագումարը` լավ ներկայացնել Հայաստանը”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Էմմիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW