Հայրերի օրվա առթիվ, որը Միացյալ Նահանգներում նշվում է հունիսի երկրորդ կիրակի օրը, գրառումներ են կատարել նախկին ամուսիններ Անդրեն եւ Անի Օհանյանը:
Երգչուհին հոր հետ լուսանկար է հրապարակել ու նրան շնորհակալություն հայտնել:
Անի Օհանյանի հայրը՝ թոռնուհու հետ
«Ամենամութ ժամերին հայրս դարձավ իմ փարոսն ու հույսը: Նրա սերը լույս եւ հենարան է ցանկացած դժվարության մեջ իմ ու դստերս համար։ Շնորհակալ եմ, պապ, որ դու կաս»,- գրել է Անի Օհանյանը:
Անդրեն էլ դստեր հետ տեսանյութ է հրապարակել ու խոստովանել, որ նրա շնորհիվ է Հայրերի օրը նաեւ իր տոնը. «Դու միշտ կմնաս իմ փոքրիկ աղջիկը՝ անկախ տարիներից, հեռավորությունից կամ կյանքի իրադարձություններից։ Քանի դեռ շնչում եմ, կողքիդ եմ: Միշտ»։


×
5,712






