×


Ժան Պոլ Լուբլինե

Ժան Պոլ Լուբլինե

Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը Աստիճան դեպի երկինք Մի քանի շաբաթ առաջ հանդիպեցի Փարիզում բնակվող մեր հայրենակցին` Ժան Պոլ Լուբլինեին: Համաշխարհային ճանաչում վայելող լուսանկարիչ, ճարտարապետ, ով նաեւ աշխարհի առաջին “բիո” տան տերն է: Jan Pol Lubline Առաջին հանդիպումը Ժան Պոլի հետ տեղի ունեցավ Փարիզ այցելությանս առաջին օրը, երբ “Աստիճան դեպի երկինք”  անունը կրող տանը Լուբլինեն փոքր հավաքույթ էր կազմակերպել մտերիմ ընկերների համար: Երկրորդ հանդիպումը, որն ավելի շատ աշխատանքային բնույթ էր կրում, տեղի ունեցավ փարիզյան բավական աղմկոտ մի սրճարանում, որտեղ բազմազան ձայների միջից փորձում էի տարբերակել Ժան Պոլի կոշտ ձայնը: - Ժան Պոլ, նախ եւ առաջ`  կուզեի շնորհակալություն հայտնել, որ ժամանակ տրամադրեցիք հարցազրույցի համար: Կուզեի ինձ հուզող առաջին հարցը ուղղել`  երբեւէ եղել ես Հայաստանում եւ, ընդհանրապես, ի՞նչ տեղեկություններ ունես Հայաստանից: - Շնորհակալություն նաեւ ձեզ առաջարկի համար: Հայաստանի մասին տեղեկություններ այնքան էլ չունեմ  եւ երբեւէ չեմ եղել այնտեղ: Մորս ընտանիքը Փարիզ է եկել Իրաքից, որտեղ դարեր շարունակ իմ հայ պապերն աշխատել են Իրաքի արքայի մոտ` որպես իրավաբաններ: Իմ հայկական ազգանունը` Սեթյան, բավական հայտնի է Բաղդադում: Ժան Պոլ Լուբլինեի աշխատանքներից - Ի՞նչ հիշողություններ ունեք հայկական արմատներից: - Սեթյանների տոհմը բավական ազդեցիկ դիրք է զբաղեցրել Բաղդադում. պապիս պապը վարդագույն մարմարից պալատ է կառուցել եւ մի դաշույն է ունեցել, որով իրեն դուր չեկածներին գլխատել է (իմիջիայլոց, այդ դաշույնը մինչ հիմա մեր տանն է): Իսկ իմ պապը Ռոկֆելերների հետ միաժամանակ երկաթգծեր եւ գնացքներ է գնել. ուղղակի Ռոկֆելերները երկաթյա գնացքներ են գնել, իսկ իմ պապը` փայտյա, ինչի պատճառով սնանկացել է, խելագարվել եւ ինքնասպան եղել: - Բավական դաժան, բայց  եւ  հետաքրքիր պատմություններ են: Ի՞նչը նպաստեց Ձեր հաջողությանը: - Կարծում եմ` նախնիներիս անցյալը: Մանկությունս ավելի շատ նման էր “Հազար ու մի գիշեր”-ին` լի բազմազան պատմություններով եւ խրատական դասերով: Ինչպես եւ պապիս պապը` ես նույնպես որոշեցի կառուցել վարդագույն մարմարից պալատ, սակայն այս պարագայում ավելի ժամանակակից համակարգով: Ժան Պոլ Լուբլինեի աշխատանքներից - Ինչպե՞ս ծնվեց այդպիսի արտառոց եւ ինքնատիպ բիո-տուն ստեղծելու գաղափարը: Ոգեշնչման աղբյուր ունեցե՞լ եք: - Օգտվել եմ մի քանի ուղղություններից. բավական ոգեշնչվեցի սյուրռեալիստների աշխատանքներից: Առանձնապես Ռեյ Բրեդ Կոկի աշխատանքներից, ում իմ հոգեւոր ուսուցիչն եմ համարում: Ճարտարապետության մեջ շատ կարեւոր են գծերը, բավական փոքր տարածքը կարող ես շատ մեծ ներկայացնել: Ոգեշնչվել եմ նաեւ “Pop-art”-ով. դա մի ճարտարապետություն է, որն ավարտելուց հետո անհրաժեշտ է  “լցնել”  եւ “զարդարել”: - Համեմատելով այդ տունը երաժշտության հետ` ո՞ր երգի կամ ո՞ր խմբի գաղափարախոսությանն է այն մոտ:  Ընդհանրապես,  ո՞ր կատարման հետ կհամեմատեիք: - Կա մի երգ` Լեդ Զեփլինի “Աստիճան դեպի երկինք”-ը, հենց դրանից եմ վերցրել այդպիսի կառույց ստեղծելու գաղափարը: Ի միջի այլոց, հենց տան անունն էլ “Աստիճան դեպի երկինք” եմ դրել: Ժան Պոլ Լուբլինեի աշխատանքներից - Գիտեմ, որ վերջին ժամանակները տունը վարձով եք տալիս`  որպես բավական թանկարժեք առանձնատուն  “VIP” հյուրերի համար: Ամսական որքա՞ն մարդ  է մնում այս տանը: - Ոչ շատ: Հյուրերի ընտրությունը բավական սելեկտիվ է, այլ կերպ ասած` միայն ֆինանսական հաստատուն դրությունը բավարար չէ: - Կարո՞ղ եք նշել որոշ անուններ, որոնք հայտնի են հասարակության լայն շերտերին` թեկուզ քաղաքական գործիչներ, աստղեր, անձինք, ում բախտ է վիճակվել գիշերել այսպիսի բիո կառույցում: - Ոմանց անունները կարող եմ բարձրաձայնել` Համաշխարհային արժույթի շուկայի նախկին տնօրեն Դոմենիկ Ստրոցկանը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, երգչուհի Մադոննան… - Որքա՞ն է այսպիսի տան մեկ գիշերվա արժեքը եւ այն կախվա՞ծ  է վարձակալողից: Այլ կերպ ասած` յուրաքանչյուր ոք ունի վարձակալման ի՞ր գինը, թե՞ այն ընդհանուր է բոլորի համար: - Ընդհանուր առմամբ, մեկ երեկոյի արժեքը երեք հազար եվրո է, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին` հինգ հազար, իսկ ամբողջական շաբաթը տասը հազար եվրո արժի: Բիո կառույցի ազդեցության տակ էր Վահագն Վռամյանը Տեքստը եւ լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW