×


Իրինա Թովմասյան

Իրինա Թովմասյան

Տպավորություններ Եգիպտոսից ու Փարիզից :) Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը մեկ շաբաթ է` վերադարձել է Եգիպտոսից: Bravo.am-ին Իրինան պատմեց, թե ինչպես եւ ում հետ է անցկացրել հանգիստը եւ տրամադրեց լուսանկարներ հենց հանգստի վայրից: Մեզ հետ զրույցում Իրինան ասաց, որ արդեն 3-րդ անգամ էր մեկնում Եգիպտոս: Այս տարի այնտեղ էր ընտանիքի` ամուսնու եւ դստեր հետ: Irina Tovmasyan «Կարմիր ծովը շատ յուրահատուկ է: Ամուսինս եւ ես շատ ենք սիրում diving ասվածը. ասես քեզ զգում ես ակվարիումի մեջ»: Գեղեցկուհին իր հանգիստը սիրում է անցկացնել այնպիսի վայրերում, որտեղ կա ծով, օվկիանոս կամ լիճ. «Ինձ ձգում է ծովը, ինչու չէ, նաեւ Սեւանը. ես շատ եմ սիրում մեր Հայաստանի «ադամանդը»: Սեւանը մեր ամենագեղեցիկ վայրերից է, որն ունի մաքուր եւ սառը ջուր, շրջապատված է լեռներով... այսպիսի գեղեցկություն դժվար թե մարդ հանդիպի: Սեւանն առանձնահատուկ է ինձ համար»: Սեւանից բացի Իրինան շատ է սիրում նաեւ Դիլիջանը, Տաթեւն ու Գառնին: Irina Tovmasyan Մեր զրուցակցի համար հաճելի է նաեւ ճամփորդելը. «Այս ամռան սկզբում քույրիկիս հետ Փարիզ էինք մեկնել, որտեղ կրկին 3-րդ անգամ էի լինում: Փոփոխություններ շատ եմ սիրում, բայց կան վայրեր, որտեղ վերադառնալու ցանկություն է առաջանում»: Խոսելով իր սիրելի քաղաքների մասին` Իրինան ասում է, որ նույնիսկ փոքր քաղաքները կարող են լինել շատ գեղեցիկ, լի լավ ու ջերմ մարդկանցով: Դրանք էլ իր համար ամենալավերից են. «Այնուամենայնիվ, փորձեմ առանձնացնել Լոնդոնը, Պրահան` իր հեքիաթային վայրերով, Իտալիան` 11 քաղաք, որոնցից յուրաքանչյուրը շատ յուրահատուկ է, իսկ Ֆլորենցիան` առանձնապես գեղեցիկ, Փարիզը, Վիեննան, որի գեղեցկությունները եթե թվարկեմ, շատ երկար կտեւի. ավելի լավ է նորից ասեմ, որ յուրաքանչյուրը գեղեցիկ է յուրովի... :)»: Irina Tovmasyan Իրինայի համար անմոռանալի է իր այս տարվա հանգիստը, բայց չի մոռանում նաեւ նախորդ տարիներինը. «Անցած տարի եւս շատ անմոռանալի հանգիստ եմ ունեցել. մեկ ամիս անցկացրել եմ Լոնդոնում, այնուհետեւ` 2 շաբաթ Անթալիայում, իսկ ամռան վերջին եղել եմ Վրաստանում»: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում արեւայրուքին եւ հատուկ նպատակներով ընդունե՞լ է այն, գեղեցկուհին ասաց, որ արհեստական միջոցներին դեմ է. «Ընդհանրապես, դեմ եմ արհեստական ամեն ինչին. շատ վտանգավոր է: Իսկ բնական արեւայրուք ընդունել եմ, բայց առանց հատուկ նպատակների, ընթացքում որքան որ ստացվել է: Իսկ աղջիկս հենց առաջին օրվանից շատ է սեւանում:)»: Irina Tovmasyan Ի դեպ, Իրինա Թովմասյանը սովորաբար հանգստի կամ ճամփորդության է մեկնում քրոջ` գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի կամ ընտանիքի` աղջկա ու ամուսնու հետ: Երբեմն նույնիսկ մեկ անգամ լողավազանում լողալը կարող է բավարարել նրան լիարժեք լիցքաթափվելու համար: Իսկ լողալ գեղեցկուհին գիտի դեռ փոքր հասակից` 3 տարեկանից: Հիմա էլ զբաղվում է windserfing-ով, լողով, գեղարվեստական մարմնամարզությամբ ու սպորտային պարերով: Իրինան սիրում է տարվա բոլոր եղանակները, միայն չի սիրում շատ շոգը, իհարկե, եթե լողալու հնարավորություն չկա: Գեղեցկուհին իր եւ իր ընտանիքի համար շատ կարեւոր է համարում ամառային հանգիստը. «Այն մարդուն նոր լիցքեր է տալիս, առողջարար է, տպավորություններով լի, մի խոսքով` շատ կարեւոր է» :): Irina Tovmasyan Ամառային հանգստից հետո Իրինան նոր լիցքերով ու տպավորություններով շարունակում է իր աշխատանքը «Սթրաթեջիք Փարթներս» ընկերությունում որպես վաճառքի բաժնի ղեկավար, ինչպես նաեւ վարում «Հեքիաթն է կանչում» հաղորդումը: Հիմա շատ կարեւոր է համարում նաեւ իր աշխատանքը heqiat.am կայքի վրա. «Մեկ ամսից լինելու է կայքի բացումը: Դա կլինի ինֆորմացիոն մեծ պորտալ, ինչպես նաեւ տեղեկատու եւ երեխաների արտահայտվելու մի վայր»: Աշխատանքն աշխատանքով, բայց մեր զրուցակիցը չի մոռանում նաեւ դրան զուգահեռ առօրյա հանգստի մասին` զբոսնում է այգում, կարուսելներ նստում, խաղում իր երեխայի հետ, սպորտ ակումբ ու լողավազան այցելում. «Դե, իսկ արձակուրդը, ինչի մասին խոսեցինք, ինձ համար ամենասպասված ժամանակն է, քանի որ 24 ժամ ինձ հետ են իմ աղջիկն ու ամուսինը: Ահա այս եմ համարում լիարժեք հանգիստ: Ես երջանիկ եմ, երջանիկ, քանի որ ինձ հետ են ընտանիքիս բոլոր անդամները` մայրս, հայրս, քույրս, ով իմ ամենամտերիմ ընկերն է, սիրելի ամուսինս եւ իմ հրեշտակը` աղջիկս:)»: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Իրինա Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW