“Ո՞ւր է իմ տղամարդը”. այսպես է կոչվում այն երգը, որի հիման վրա Լայանայի նոր տեսահոլովակն է նկարահանել ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը: Երգի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, գործիքավորումը կատարել է Մուշեղ Մայիլյանը:
Լայանայի նոր տեսահոլովակը նկարահանվել է Գյումրիում
“Որոշեցինք այս անգամ անդրադառնալ կերպարային այլ տիպի: Հանդես եմ եկել նոր ոճում: Նկարահանումները կատարվել են Գյումրու փողոցներում եւ թանգարանում, իսկ հին ժամանակները ներկայացնելուն մեծապես նպաստել է այս քաղաքի կոլորիտը”,-BRAVO.am-ին պատմել է երգչուհին ու հավելել հետեւյալը.“Ռեգետոն ոճի երգ է, բավական հիթային, եւ ինձ թվում է` հիթ-շքերթներում լավ հորիզոնականներ կգրավի: “Երկինքն ամպե” տեսահոլովակից հետո սա իրոք նորություն է նաեւ ինձ համար”:
Լայանայից բացի, տեսահոլովակում նկարահանվել են Սեւակ Հարությունյանը, Ռիչարդ Մադլենյանը, Անգելիկա Ումրիկյանը, իսկ մասսայական տեսարաններում` Գյումրիի թատերական ինստիտուտի ուսանողները:
Լայանայի "Ո՞ւր է իմ տղամարդը" տեսահոլովակի նկարահանումներին
Երգչուհին նշել է, որ նկարահանումները բարդ են եղել, ռեժիսորը՝ պահանջկոտ եւ խիստ, օպերատոր Արտյոմ Աբովյանի կատարած աշխատանքը եւս հիացրել է: “Ո՞ւր է իմ տղամարդը” Լայանայի թվով 7-րդ տեսահոլովակն է, որը պատրաստ կլինի մոտ երկու շաբաթից: Երգչուհին երկրպագուներին նոր տեսահոլովակ է խոստանում նաեւ սեպտեմբեր ամսին, իսկ հոկտեմբերին պատրաստվում է համերգներով հանդես գալ Գերմանիայում:
Հունիսի 2-ին Լայանան “կգտնի” իր տղամարդուն. կկայանա երգչուհու հարսանիքը
Layana-ի երկրպագուները տեղյակ են, որ երգչուհին վաղուց գտել է իր տղամարդուն` Ռոլանդ Պողոսյանին, որի ծննդյան օրը կկայանա զույգի հարսանյաց հանդեսը: Սիրահարները պսակադրվելու են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում. “Բոլորը գիտեն, որ միասին ենք ապրում, բայց որոշեցինք ամեն դեպքում հարսանիք անել”:
“Բոլորը գիտեն, որ ես եւ Ռոլանդը միասին ենք ապրում, բայց որոշեցինք ամեն դեպքում հարսանիք անել". Լայանա
Երգչուհու փոխանցմամբ` փոքրիկ խնջույք է լինելու, որին ներկա կլինեն նաեւ երաժշտական աշխարհից հյուրեր: Հարսանյաց ճերմակ զգեստն էլ արդեն ընտրված է:): Լայանան ասել է, որ իր հարսանիքին կերգի “Ո՞ւր է իմ տղամարդը” եւ այլ երգեր, որոնք սիրում են ամուսինը, մայրը, հայրը, սկեսուր մայրիկն ու այլ մտերիմներ:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լայանայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: