Ֆրանսիայի առաջին տիկինը ամուսնու մասին գաղտնիք է բացել:) Կարլա Բրունիին գայթակղել է ոչ միայն ամուսնու` Նիկոլա Սարկոզիի նախագահական աթոռը, այլ նրա նախասիրություններից մեկը: Համենայն դեպս, հենց այսպիսի հայտարարություն է արել Ֆրանսիայի առաջին տիկինը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ: “Մի անգամ հանդիպեցի նրան Ելիսեյան պալատի այգում զբոսնելիս: Պատկերացնո՞ւմ եք, նա կարողացավ ասել այնտեղ աճող բոլոր բույսերի անունները: Նա գիտեր նաեւ դրանց լատինական անվանումները, կակաչների ու վարդերի մասին բոլոր մանրամասները: Այդ ժամանակ ինքս ինձ ասացի. “Աստված իմ, ես պետք է ամուսնանամ այս տղամարդու հետ: Նա նախագահ է, բացի այդ նաեւ ծաղիկների գիտակ: Դա անհավանական է”,- ասել է Կարլա Բրունին: Փաստորեն, Նիկոլա Սարկոզին հմայել է մոդել, երգչուհի, արդեն նաեւ դերասանուհի Կարլային այգեգործության հանդեպ իր կրքով եւ այդ ոլորտի մասին ունեցած խոր գիտելիքներով ;), թեեւ մինչ վերջերս Ֆրանսիայի առաջին տիկինը համոզում էր, թե սիրահարվել է Սարկոզիին Փարիզում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ: Նշենք, այգեպանությունը Ֆրանսիայի նախագահի միակ հոբբին չէ, Սարկոզին հայտնի է նաեւ որպես կոլեկցիոներ, հեծանվորդ եւ մարզիկ: Հավանաբար, Նիկոլա Սարկոզիի մյուս` հասարակությանը դեռեւսը անհայտ տաղանդները կբացահայտվեն զույգի երեխայի ծննդից հետո:): Հիշեցնենք, Ֆրանսիայի նախագահի եւ մոդել Կարլա Բրունիի ընտանիքում համալրում է սպասվում այս աշնան ընթացքում: Ի դեպ, Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ է, որ գործող նախահագը հայր է դառնալու: Իսկ ապագա մայրիկը խոստովանել է, որ կարոտում է իր շրջագայություններն ու կիթառ նվագելը: Այս զբաղմունքները մոդել եւ երգչուհի Բրունին ստիպված է եղել մոռանալ, երբ դարձել է Ֆրանսիայի առաջին տիկինը: “Իմ երազանքն է վերադառնալ աշխատանքիս, բայց միեւնույն ժամանակ լինել ընտանիքիս հետ: Սովորական երազանքներ են, որոնք ունեն բոլորը”,- նշել է Կարլան: Ամուսինը սիրելի կնոջը գուցե այս հարցում էլ զիջի:): Բրունին բողոքելու տեղ չունի, չէ որ վերջերս է նկարահանվել Վուդի Ալենի “Կեսգիշերը Փարիզում” ֆիլմում: Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/BRAVO.am/ Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: