76 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանացի հանրահայտ երաժիշտ, «Black Sabbath» ռոք խմբի հիմնադիրներից Օզի Օսբորնը: Լուրը հայտնել է Sky News-ը՝ հղում կատարելով նրա ընտանիքի տարածած հաղորդագրությանը:
«Մեծագույն տխրությամբ, որը բառերով փոխանցել չի լինի, ստիպված ենք հայտնել, որ մեր սիրելի Օզի Օսբորնն այսօր առավոտյան մահացել է։ Նա ընտանիքի հետ էր ու սիրով շրջապատված»,- նշված է հայտարարության մեջ։
Օսբորնն այս ամսվա սկզբին հանդես էր եկել հրաժեշտի համերգով՝ վերամիավորվելով «Black Sabbath»-ի հետ: «Back to the Beginning» խորագրով շոուն տեղի է ունեցել հուլիսի 5-ին՝ երաժշտի հայրենի Բիրմինգհեմում, ու շարունակվել մոտ տասը ժամ։
«Դուք անգամ չեք պատկերացնում, թե ես ինչ եմ զգում: Սրտանց շնորհակալ եմ»,- ասել էր երգիչը:
Օզի Օսբորնի «Iron Man», «Paranoid», «Crazy Train» եւ մյուս հիթերը հայտնի են ամբողջ աշխարհում: 2002-ից 2005 թվականներին MTV-ով ցուցադրվել է «Օսբորնների ընտանիքը» ռեալիթի շոուն, որը ներկայացնում էր նրա, կնոջ՝ Շերոնի, եւ երեխաների առօրյան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: