×


Հ.Տ. Հայկո

Հ.Տ. Հայկո

“Վիզ եմ դնելու, որ տղա ունենամ” 2011-ը Հ.Տ. Հայկոյի ամենաերջանիկ տարիներից մեկն է դառնալու: Տարեմուտին 14 օր է պակասում, ռեփերը համերգներով լեցուն իր այս տարին մենահամերգներով էլ ուզում է ճանապարհել:): Դեկտեմբերի 16-ին “Քո ցավը տանեմ”-ը, “Քոչարի”-ն ու շատ այլ հիթեր հեղինակը հնչեցրեց “One” ակումբում. “Այս անգամ բենդը հետս չի, ակումբային, պարելու տրամադրող համերգ է: Ուզում ենք տժժանք, խմենք, ուրախանանք”: H.T Hayko Դիջեյական վահանակի մոտ DJ Smoke-ն էր, ռեփերը Դավիթ Բադալյանի հետ իր ամենաթարմ հիթերից “Հոգնել եմ”-ը կատարեց, “Չես կարա փախչել ինձնից, Մարիա” երգեց “Հայք”-ից Նարեկը: Պրեմիերա եղավ. “Քո …”` դուետի անունը դեռ չեն որոշել Հ.Տ. Հայկոն ու Արթուր Գաբրիելյանը:): Հայկ Մարգարյանը` նույն ինքը Հ.Տ. Հայկոն, Նոր տարվա գիշերն էլ է համերգ տալու, բայց տոնին նվիրված երգ չի ներկայացնի. “Տոնական երգեր չեմ թողարկում:  “Սաղ էթում են աջ, ես` ձախ” սկզբունքով եմ առաջնորդվում: Շինծու բաներ չեմ սիրում, եթե տոնին վերաբերող կոնկրետ թեմա լինի, կերգեմ, բայց կոմերցիոն գործ չեմ անի”: Հ.Տ. Հայկոյի հրաշքը ապրիլի վերջին կծնվի:) Հաջորդ տարի ռեփերը նոր ձայնասկավառակ կթողարկի, տեսահոլովակներ եւս կլինեն, նշում է` “Հ.Տ. Փրոդաքշն”-ով էլ բավական գործ ունի անելու. “Շատ հետաքրքիր, փախած մտքեր ունենք”: 2011-ը Հ.Տ. Հայկոյին մի հրաշք է պարգեւելու. ապրիլի վերջին կծնվի:): “Աստծո հաջողությամբ` իմ ամենաերջանիկ տարիներից մեկն է լինելու: Աղջիկ է. անունը դեռ չենք որոշել”: H.T Hayko Գժի պես տարվել է “Մինչեւ կաշվիդ վրա չզգաս, չես հասկանա` ինչ հաճույք է: Դեռ մարսվում է մեջս: Երեխան փորի մեջ խաղում է, հետը խոսում եմ, արդեն գժի պես տարվել եմ: Երբ ծնվի, հաստատ գիտեմ` լրիվ այլ զգացողություններ եմ ունենալու”,- Bravo.am-ին ասաց ապագա հայր Հ.Տ. Հայկոն ու խոստովանեց` տղա զավակ է ցանկացել. “Որ ճիշտն ասեմ, չգիտեմ` ինչու, համոզված էինք, տղա է լինելու: Ասում են` դեռ կջոկեմ աղջկա քաղցրությունը:): Տղան այսպես, թե այնպես կլինի. վիզ եմ դնելու, որ տղա ունենամ”: Ռեփերը չգիտի` դստերը շատ “երես կտա”, թե` ոչ. “Դաստիարակման սկզբունքս չեմ որոշել, ընթացքում…”: Մինչեւ երկրպագուներին պետք չգա :) Նրան բուռն հույզերն ու զգացմունքները չեն խանգարում ստեղծագործել. “Իմ անձնականը ուժ է տալիս: Այնպիսի երկրում ենք ապրում, որ առանց դրա հնարավոր չէ:  Ընտանիքս, սերը իմ աշխատանքի “մատորն” են հանդիսանում”: Հ.Տ.-ն երկրպագուներին չի մոռանա. “Այնքան եմ աշխատելու, մինչեւ երկրպագուներիս պետք չգամ: Եթե զգամ, որ էլ պետքական չեմ, չեմ աշխատի: Այնպես եմ անում` որ այդ օրը չգա:)”: H.T Hayko 25 տարեկանում հայր դառնալ պատրաստվող Հ.Տ. Հայկոն ընտանիքը շատ է կարեւորում, Նոր տարին էլ հենց “կարեւորագույնների” հետ կնշի:). “Գերադասում եմ տանը դիմավորել: Ինձ համար այլ կարեւորություններ կան: Կարող է` ջահել ժամանակ դուրսը անցկացնեինք, հրապարակ ման գալու գնայինք, թեեւ էլի նման բաների հետ սեր չունեի առանձնապես: Հիմա ցանկացած առիթ ընտանիքիս հետ եմ նշում. քիչ են դրանք, դրա համար չեմ ցանկանում շանսը բաց թողնել”: Ի դեպ, ռեփերը սեղանի “գլխին” նստելուն նշանակություն չի տալիս:): “Ռոմանտիկ չեմ, բայց փախած մտքեր ունեմ”. Հ.Տ. Հայկո Հ.Տ. Հայկոյից հետաքրքրվեցինք` արդյոք նվերներ նվիրելուն էլ նշանակություն չի տալիս:): “Դեռ ժամանակ չեմ գտել դրանով զբաղվելու: Գործերս շատ են, հարմար պահին նվերները կառնեմ: Կարծում եմ` կնոջս հետ կընտրենք իր նվերը, թեեւ մեր ճաշակները համընկնում են”: Ռեփերը տոնածառ չի սիրում. “Չեմ կարեւորում, տոներն էլ են երկրորդական, գնահատում եմ ընտանիքում համերաշխությունը, սերը: Սերը շաբլոն բառ են դարձրել, դրանից հասկացողը բառերով չի էլ արտահայտվում: Կնոջս էլ իմ սիրո խոստովանությունները լրիվ այլ ձեւ են: Նա համախոհս է. բիոտոկերով իրար կապված, երկու անբաժան մարդիկ ենք: Այդքան ռոմանտիկ չեմ, բայց փախած մտքեր ունեմ ու այնպես եմ անում, որ նրա կյանքը հետաքրքիր լինի”: H.T Hayko Ռեփերը ցանկանում է, որ 2011-ին ռիսկով մարդիկ շատանան. “Հայերի պոտենցիալը մեծ է, կուզեի օգտագործվեր ու կինետիկ էներգիա դառնար:): Էս երկրում առանց ռիսկի ոչ մի բանի չես հասնի: Երիտասարդներն էլ թող չվախենան իրենց մտքերն ի կատար ածելուց: Ես էլ դա տեսնեմ, ոգեշնչվեմ, ուրախանամ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW