2025 թվականին, ինչպես եւ յուրաքանչյուր տարի, քիչ չէին գեղեցիկ հարսանիքներն ու ամուսնության առաջարկությունները, սակայն եղան նաեւ զույգեր, որոնք որոշեցին առաջ շարժվել տարբեր ճանապարհներով:
Ապրիլին հայտնի դարձավ, որ Միխայիլ եւ Վիկտորյա Գալուստյանները 18 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: Պարզվեց՝ նրանք բաժանվել էին դեռ մեկ տարի առաջ, պարզապես որոշել էին լուրը չհանրայնացնել:
«Բաժանվել ենք առանց իրարից նեղանալու եւ դժգոհությունների: Մեր միջեւ եղած ամեն ինչի համար միայն երախտագիտություն ենք զգում: Միմյանց շնորհակալություն ենք հայտնել համատեղ տարիների համար եւ շարունակում ենք լավ հարաբերություններ պահպանել»,- գրել էր դերասանը։
Միխայիլն ու Վիկտորյան ամուսնացել են 2007 թվականին եւ երկու դուստր ունեն՝ 25-ամյա Էստելլան եւ 13-ամյա Էլինան:
Ամուսնալուծությունը նա որպես կյանքի նոր փուլի մեկնարկ էր համարել: Հրաժեշտը Գալուստյանի համար ոչ թե ցավի, այլ անձնական աճի հնարավորություն էր: Նա կտրուկ նիհարեց, նոր ֆիլմերում ու նախագծերում նկարահանվեց:
Մարտին հայտնի դարձավ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանի եւ Գարրի Թումանյանի բաժանման մասին: Նրանք էլ որոշել էին առանձին ապրել դրանից կես տարի առաջ:
Վարդանյանի խոսքով՝ ինքն ու նախկին ամուսինը շարունակում են ընկերական ու ջերմ հարաբերություններ պահպանել եւ միասին դաստիարակել Ալեքսանդրին։
Դերասանուհին եւ Գարրի Թումանյանը միասին էին 2011 թվականից։ BRAVO.am-ին ավելի վաղ տված հարցազրույցում Ելենան պատմել էր, որ 8 տարի երեխա չէին ունեցել, եւ 2018-ին ծնվել էր իրենց որդին՝ Ալեքսանդրը։
Գուցե զարմանաք, բայց Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ու կինոյի դերասանուհի Դիանա Մալենկոյի սիրտն ազատ է: Նա եւ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը թեեւ շատ վաղուց միասին չեն, նրանց բաժանման մասին չի խոսվել:
Դերասանուհին այս ընթացքում զբաղվել է իր կարիերայի առաջխաղացմամբ. նա Գոռ Կիրակոսյանի «Mallորված»-ում գլխավոր դերերից մեկն է մարմնավորել, թատրոնում էլ «Փոքրիկ իշխանն» է:
BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ նախորդ տարի ամուսնալուծվել է թատրոնի եւ կինոյի դերասանուհի Մարջան Ավետիսյանը: Նա ինչպես ամուսնության մասին աղմկոտ հրապարակումներ չէր արել, նույն կերպ էլ չի հանրայնացրել բաժանումը:
Նրանք ծանոթացել էին ընդհանուր ընկերների շնորհիվ ու 2018 թվականին ամուսնացել Միացյալ Նահանգներում: 2 տարի ապրել են Հայաստանում, հետո՝ Գերմանիայում, ապա տեղափոխվել են ԱՄՆ:
Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ-ում տեղի ունեցած Armenian Music Video Awards 2025-ին Մարջան Ավետիսյանը փայլել է կարմիր գորգին: Դերասանուհին շարունակում է ստեղծագործել. մի քանի ֆիլմում հանդես գալուց հետո նա այժմ նկարահանվում է «Նամակ անցյալից» նախագծում:


×
1,760








Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: