×


ճամփորդական խորհուրդներ աստղերից

ճամփորդական խորհուրդներ աստղերից

Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը Մեզնից թերեւս քչերն են ճամփորդելուց առաջ ծանոթանում տվյալ երկրի “առանձնահատկություններին”` տհաճ իրավիճակներից խուսափելու համար: Ավելի շուտ մտածում ենք ծովի ալիքների մեջ թռվռալու կամ այս կամ այն երկրի տեսարժան վայրերին ծանոթանալու մասին, քան այլ բաների: Իսկ ինչն են հատկապես կարեւորում մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները եւ ինչին են մասնավորապես ուշադրություն դարձնում հանգստի մեկնելիս: Tigran Gevorgyan Տիգրան Գեւորգյան Նախընտրած երկիրը կամ քաղաքը` ԱՄՆ Չսիրած երկիրը կամ քաղաքը` Անթալիա 5 խորհուրդ` ինչ վերցնել ճամփորդելիս 1. Գումար 2. Սրբիչ  3. Հողաթափիկ 4. Ջազվե, “սուխոյ սպրիտ” 5. Աղջիկներ 5 խորհուրդ ճամփորդության ընթացքում տհաճ իրավիճակներից խուսափելու համար 1. Գումար վերցնել 2. Մեկնել առանց աղջիկների 3. Ալկոհոլը չչարաշահել 4. Ժամը 12:00-ից 16:00-ն արեւի տակ չմնալ 5. Առաջին 2 օրը ողջ գումարը չծախսել: Aram MP3 Արամ MP3 Նախընտրած երկիրը կամ քաղաքը` Ճապոնիա Չսիրած երկիրը կամ քաղաքը` այժմյան Եգիպտոսը 5 խորհուրդ` ինչ վերցնել ճամփորդելիս 1. Սիրած երգերը` iPad-ով, լավ ականջակալներ 2. Լողազգեստ, քանի որ տեղում թանկ է 3. Նուրբ հոտով օծանելիք 4. Հեռախոս` քարտեզով, որի մեջ ձայնագրված կլինի google.net-ը 5. Փաստաթղթեր` տեխանձնագիր, անձնագիր: 5 խորհուրդ ճամփորդության ընթացքում տհաճ իրավիճակներից խուսափելու համար 1. Տաքսուց, երթուղայինից, ռեստորանից դուրս գալիս ստուգել դրամապանակը, իրերը  2. Անձնագիրը միշտ գրպանում պահել  3. Ճամպրուկը կողպեքով փակել, վրան գրել Հայաստանի հասցեն 4. Միշտ լսել եւ հավատալ գիդին` սխալ տեղեր չգնալու համար  5. Եթե արաբական երկրներում ես, ոստիկաններին չնկարահանել: Gohar Gasparyan Գոհար Գասպարյան Նախընտրած երկիրը կամ քաղաքը` Ամստերդամ, Աթենք, Լոնդոն Չսիրած երկիրը կամ քաղաքը` Մոսկվա 5 խորհուրդ` ինչ վերցնել ճամփորդելիս 1. Ճանապարհի լավ ընկեր 2. Հնարավորինս քիչ հագուստ` այնտեղից նորը գնելու համար 3. Փոքրիկ պայուսակ` խիստ անհրաժեշտ իրերը, գումարը չկորցնելու համար 4. Դեղատուփ` անհրաժեշտ դեղորայքով` կլիմայի հետեւանքով առաջացած խնդիրներից խուսափելու համար 5. Կրեդիտ քարտ: 5 խորհուրդ ճամփորդության ընթացքում տհաճ իրավիճակներից խուսափելու համար 1. Ուշադրություն դարձնել սեփական առողջությանը, որովհետեւ առողջական խնդիրները կարող են խափանել հանգիստը 2. Անծանոթների հետ զգուշությամբ շփվել 3 . Ծանոթանալ եւ հետեւել տվյալ երկրի օրենքներին ու կանոններին 4. Նախապես ճշտել տաքսիների գները 5. Խելոք պահել: Garik Papoyan Գարիկ Պապոյան Նախընտրած երկիրը կամ քաղաքը` Հնդկաստան Չսիրած երկիրը կամ քաղաքը` Մոսկվա 5 խորհուրդ` ինչ վերցնել ճամփորդելիս 1. Գումար  2. Տեսախցիկ  3. Քիչ հագուստ` տեղում նորը գնելու համար  4. Շորտ  5. Սրբիչ: 5 խորհուրդ ճամփորդության ընթացքում տհաճ իրավիճակներից խուսափելու համար 1. Չխախտել տվյալ երկրի օրենքները 2. Մեքենա վարելիս ազդանշան չտալ 3. Հարգել տվյալ երկրի բնակիչներին  4. Հնարավորինս ձուլվել տվյալ երկրի մշակույթին 5. Չվիճել: Օգտակար խորհուրդները հավաքագրեց Արեւիկ Իսաջանյանը Տեքստը եւ լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW