×


Մարտա եւ Արամ

Մարտա եւ Արամ

“Ամուսնության մասին խոսելը շուտ է:)” Հայկական երաժշտական ոլորտում  հնարավոր է` շուտով նոր դուետ “ծնվի”, այսինքն`  երկու կատարող մշտապես միասին կերգեն: Նշենք, սակայն, որ Երգի պետական թատրոնի 5-րդ սերնդի երկու ներկայացուցիչ Արամ Մուսայելյանն ու Մարտա Կիրակոսյանը կապված են ոչ միայն երգով:): Մոտ 6 ամիս է`  Արամն ու Մարտան ընկեր-ընկերուհու կարգավիճակում են: “Իրար ճանաչում ենք շատ վաղուց: Ես դեռ 10-ը տարեկան էի, երբ Երգի թատրոնի կազմով միասին գնացել էինք Իրան՝ համերգների: Սկզբում սովորական շփում էր: Վերջին մեկ տարվա ընթացքում, երբ ամեն օր իրար տեսնում էինք, Երգի թատրոնում փորձերի էինք լինում, ընկերությունը վերածվեց լուրջ հարաբերությունների:)”,- BRAVO.am-ին ասել է Մարտան: Aram Musaelyan and Marta “Մարտան իմ աղջիկ տեսակն է”. Արամ “Շատ հարցերի շուրջ միանման ենք մտածում. Մարտան իմ աղջիկ տեսակն է: Կես բառից իրար հասկանում ենք: Շատ հետաքրքիր զգացողություն է, որն ուղղակի բառերով պատմել չեմ կարող”, - մեզ հետ զրույցում նշել է Արամը: Մարտայի խոսքերով` սիրելին իր բնավորության որոշ գծեր փոխել է դեպի լավը. “Քանի որ մենք ոճային, երաժշտական ճաշակների, հետաքրքրությունների առումով իրար շատ նման ենք, մեզ համար հեշտ է, բայց մեկ-մեկ փոքր հարցերի շուրջ հակառակ կարծիքներ ենք ունենում: Մեր վեճերը լուրջ բնույթի չեն լինում:)”: Aram Musaelyan and Marta “Չեմ ուզում, որ Մարտան առանց ինձ երգի”. Արամ Մուսայելյան Երկուսն էլ երգի ասպարեզում են, երգում են միասին՝  նույն բեմում, ինչպես նշեցին, հետագայում անհատական գործունեությամբ չեն ուզում զբաղվել: “Իմ կարծիքով՝ առանձին չենք երգի: Չեմ ուզում, որ Մարտան առանց ինձ երգի: Դուետ կկազմենք, որ ամեն տեղ իրար հետ երգենք”, - BRAVO.am-ին ասել է Արամը: Նշենք նաեւ, որ զույգը դեռ չի պատրաստվում ամուսնանալ, այդ մասին չեն էլ մտածում: “Դեռ շուտ է այդ թեմայով խոսելը: Չգիտենք՝ ինչպես կստացվի, բայց միասին երգելը հաստատ է. իրար հետ ավելի լավ կերեւանք:): Արդեն մտածում ենք առաջին զուգերգի մասին”, -BRAVO.am-ին տեղեկացրել է սիրահար զույգը:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW