Երգիչը նշել է իր ծննդյան 30-ամյակը :) Երեկ` նոյեմբերի 13-ին, լրացել է երգիչ Մհերի ծննդյան 30-ամյակը:): Ժամանցի երեւանյան համալիրներից մեկում նշված երգչի ծննդյան տոնին ներկա են եղել Մհերի ընկերները, բարեկամներն ու կոլեգաները` Էմմին, Նիկ Էգիբյանը, Վարդան Բադալյանը, “Չորս տարբերակ”-ի աղջիկները, երգահաններ Անուշ Ալեքսանյանը, Շուշան Սարգսյանը եւ ուրիշներ: Ծննդյան օրը եղել է նաեւ Մհերի նոր ձայնասկավառակի եւ համերգի տեսասկավառակի շնորհանդեսը: “Սիրում եմ կլոր թվերը նշել, հաջորդ տարի հաստատ նման շուքով չեմ նշի: Այսօր պետք է ուրախանամ իմ մտերիմների, բարեկամների հետ: Ինձ համար արդեն իսկ հաճելի մթնոլորտ է ստեղծվել”,- BRAVO.am-ին ասել է հոբելյարն ու ներկայացրել նոր ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված է 16 երգ, այդ թվում` Նունե Եսայանի, Սոնա Շահգելդյանի եւ Քրիստինայի հետ զուգերգերը: Երգչին առաջինը հայրիկն է շնորհավորել, օրվա ընթացքում չեն դադարել հեռախոսազանգերն ու նվերների տարափը, որոնց Մհերը դեռ չէր հասցրել ծանոթանալ. “Շնորհակալ եմ ընկերներիս ու բարեկամներիս ջերմ շնորհավորանքների համար: Ինձ համար նվերից կարեւոր է անկեղծ շնորհավորանքը”: “Իմ լավ ընկերոջ, լավ մարդու ծնունդն է: Նրան ամենալավն եմ ցանկանում, թող միշտ լինի այսքան մեծ էներգիայով ու դրական մարդ, շարունակի ստեղծագործել եւ ուրախացնել բոլորիս”,- BRAVO.am-ին ասել է Էմմին: Իսկ Վարդան Բադալյանը շնորհավորել է նաեւ ձայնասկավառակի առթիվ. “Բոլորիս էլ ծանոթ է Մհերի կատարած աշխատանքն ու դրա գնահատականը, նրան նորանոր հաջողություններ եմ ցանկանում”: Մհերը երգել է իր ծննդյան տոնին, նրան միացել են նաեւ երգչի ընկերներն ու մտերիմները եւ ուրախ երեկո անցկացրել: Ծննդյան տորթը կտրելուց հետո էլ շարունակվել են շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: BRAVO.am-ը եւս միանում է շնորհավորանքներին: : ) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: