×


«25 տարի սիրո մեջ». Զարուհի Բաբայանի հարսանիքի արխիվային կադրերը

Զարուհի Բաբայանի եւ Հովհաննես Պողոսյանի ընտանիքը 25 տարեկան է: Ամուսնության հոբելյանի առթիվ երգչուհին հրապարակել է 2000 թվականին տեղի ունեցած հարսանիքի տեսանյութը, որը նոստալգիկ տրամադրություն է փոխանցում:

«25 տարի սիրո մեջ, սիրո հետ, սիրո օգնությամբ։ Շնորհակալ եմ, իմ սեր»,- գրել է Բաբայանը: 

Արխիվային կադրերում տոնական օրվա հետաքրքիր պահերն են. նորապսակները տորթն են կտրում, Սոֆի Դեւոյանը մեղր է հյուրասիրում որդուն եւ հարսին: Հոլովակում կտեսնեք նաեւ երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանին, Մարկ Սաղաթելյանին եւ երգչուհու սկեսրայրին՝ Գեորգի Պողոսյանին:


Կարդալ ավելին

Quality Sign BW