×


Մոմե Քիմ Քարդաշյան, Վիլյամ, Քեթրին, Բրեդ Փիթ, Գագա, Ռիհաննա, Բիբեր եւ ուրիշներ

Հանրահայտ մարդկանց կրկնօրինակների` մոմե արձանների ստեղծման գործընթացը բավական բարդ եւ մանրակրկիտ աշխատանք է, բայց դրա դիմաց վարձատրությունն էլ գոհացուցիչ է:):

Արքայազն Վիլյամի ու Քեյթ Միդլթոնի մոմե քանդակը


Նախեւառաջ ընտրվում է հայտնի ու սիրված որեւէ կերպար, ուշադրությամբ զննվում նրա մարմնի կառուցվածքն ու դիմագծերը: Այս գործում կարեւոր է յուրաքանչյուր մանրուք` աչքերի, մազերի գույն, շուրթերի, քթի ձեւ…Արձանի` հագուստի տակ թաքնված հատվածը պլաստիկից է, մարմնի երեւացող մասերն արդեն մոմից են:

Արձանիկների հիմնական մասը ցուցադրվում է Լոնդոնում` Մադամ Տյուսոյի թանգարանում: Ի դեպ, Մարիա Տյուսոն սովորել է մոմե արձաններ պատրաստելու արվեստն ու ներկայացրել իր առաջին արձանը 1977 թվականին:

Ուիլ Սմիթի մոմե քանդակը


Ներկայացնում ենք մի շարք հայտնիների մոմե արձանները, այդ թվում` Արքայազն Վիլյամի ու Քեյթ Միդլթոնի “կրկնօրինակները’’, որոնք վերջերս են հայտնվել Մադամ Տյուսոյի թանգարանում: Ապրիլի 29-ին զույգը նշելու է ամուսնության հոբելյանը, ինչն էլ առիթ է հանդիսացել ընտրել հենց իրենց կերպարները:

Ջասթին Բիբերի մոմե արձանը եւս ստեղծվել է այս տարի, երբ լրացավ երգչի 18-ամյակը: Ի դեպ, Բիբերը հազարավոր մոմե կրկնօրինակներ ունի, որոնցից մեկի կողքին ընկերուհու` երգչուհի Սելենա Գոմեսի արձանն է:

Եվա Լոնգորիան իր մոմե քանդակի հետ


Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրված է նաեւ Պատրիկ Սվեյզիի մոմե քանդակը` նվիրված դերասանի հիշատակին, որի բացման արարողությանը ներկա է եղել Պատրիկի միակ եւ սիրելի կինը` Լիզա Նիեմին:

Մոմե արձանիկներ ունեն նաեւ Նիկոլաս Քեյջը, Ռոբերտ Փեթինսոնն ու Թեյլոր Լոթները, Քեյթ Վինսլեթը, Ռիհաննան, Ֆերջին, Ուիլ Սմիթը, Եվա Լոնգորիան, Ջենիֆեր Լոպեզը, Քեյթ Մոսը, Ջիմ Քերին, Լինդսի Լոհանը, Փերիս Հիլթոնը, Լեդի Գագան, Քիմ Քարդաշյանը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Դենիել Քրեյգը, Բրեդ Փիթը, Ջոնի Դեփը, Հելեն Միրենը, Շերիլ Քոուլը, Գվեն Ստեֆանին, Թեյլոր Սվիֆթը, Ալիշա Քիզը, Փի Դիդին, Սյուզան Բոյլը եւ այլք:


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Vev

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW