71 տարեկանում Լոս Անջելեսի իր տանը կարճատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասանուհի Քեթրին Օ'Հարան, լուրը հաստատել է նրա գործակալը։
Օ'Հարայի առաջին հաջողությունը եղել է 1998 թվականին՝ Թիմ Բարթոնի «Բիթլջուս» ֆիլմի շնորհիվ, որում նա մարմնավորել է Դելիա Դիտցին: Այս դերին նա վերադարձել է նաեւ 2024 թվականին՝ նկարահանվելով ֆիլմի շարունակությունում։ Օ'Հարայի կարիերայի առաջխաղացմանն ամենաշատը նպաստել է «Տանը մենակ» ֆիլմը, որում գլխավոր դերակատար Քեւինի մայրիկի դերում է։
Դերասանուհին իր կարիերան սկսել է 1970-ական թվականներին՝ Տորոնտոյի իմպրովիզացիոն կատակերգական Second City շոուում։ Այնտեղ նա աշխատել է դերասան Յուջին Լեւիի հետ, որի հետ հետագայում համագործակցել է ամբողջ կարիերայի ընթացքում։ Միասին նկարահանվել են կանադական «Schitt's Creek» սիթքոմում, ապա մասնակցել «SCTV» սկետչ շոուին, որն օգնել է իրենց կարիերան սկսել նաեւ այլ կատակերգուների՝ Մարտին Շորթին, Անդրեա Մարտինին, Ջոն Քենդիին։
«Schitt's Creek»-ն Օ’Հարայի կարիերայի գագաթնակետն ու նրա կատակերգական տաղանդի լավագույն դրսեւորումներից է։ Սնանկացած հարուստ ընտանիքի մասին պատմող սերիալի վերջին եթերաշրջանն «Էմմի» մրցանակաբաշության առաջատարներից էր։ Դերասանուհին էլ «Էմմի» մրցանակի է արժանացել իր դերակատարման համար։
1992 թվականին Քեթրին Օ'Հարան ամուսնացել է բեմադրող նկարիչ Բո Ուելչի հետ։ Նրանք երկու որդի ունեն՝ Մեթյուն եւ Լյուկը։


×
424







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: