Կարիերայով տարված Ջուսը չնկատեց իրեն սիրող տղամարդուն, ու բաժանվեցին. սա երգչուհու նոր տեսահոլովակի սյուժեից մի հատված է, որն օրերս է նկարահանվել:
Ջուսը նոր տեսահոլովակի նկարահանումներին
“Go”-ի հեղինակները Գուժն ու Անինան են, այս երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը` սփյուռքահայ Արմեն Փիրիմասիհին:
“1930-ականների ոճի տեսահոլովակ է, նման է փոքրիկ ֆիլմի, որտեղ ես կաբարեում աշխատող հայտնի դերասանուհի եմ: Կա մի տղամարդ, որն ինձ շատ է սիրում, իսկ ես` տարված իմ կարիերայով, չեմ նկատում նրան, վերջում էլ բաժանվում ենք”,- BRAVO.am-ին պատմել է Ջուսը:
"Go" տեսահոլովակի նկարահանումներին
Երգչուհին նշել է, թե Արմենն է գտել իրեն, ասել, որ հավանում է իր աշխատանքները եւ ցանկանում տեսահոլովակ նկարահանել, ինքն էլ համաձայնել է: Մեկ ամսում նախապատրաստվել են ու անցել գործի. “Իր հետ աշխատելը շատ հեշտ էր, ամեն ինչ մտածված էր, ինձ մնում էր միայն խաղալ”:
“Go”-ի տեսահոլովակի սյուժեի գաղափարը, երգչուհու փոխանցմամբ, Արմենինն է. “Ասաց` այնպիսի բան անենք, որն ինձնից հանրությունը չի սպասում, ես էլ համաձայնեցի”:
Ջուսը նոր տեսահոլովակի նկարահանումներին
Ջուսը նշել է, որ ծրագրում է Արմենի հետ շարունակել համագործակցությունը. “Գուցե շոու բեմադրենք ու հյուրախաղերի մեկնենք”: Անդրադառնալով տեսահոլովակին` երգչուհին ասել է, որ այն եթերում կլինի 2013-ի հունվարին:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: