Երգչուհու լողազգեստների “շքերթը” :) Վերջին շրջանում Ռիհանային հիմնականում լողազգեստով են պատկերացնում ու, իհարկե, տեսնում:): Վառ կերպարով աչքի ընկնող երգչուհին նույնիսկ բեմից դուրս` առօրյա կյանքում շարունակում է կրել էպոտաժային հագուստ, մասնավորապես` լողազգեստներ: Ռիհանան հիմա հանգստանում է ֆրանսիական Ռիվիերայում` 200 000 եվրո արժողությամբ զբոսանավի վրա` առիթը բաց չթողնելով` ցուցադրելու իր հանրահայտ կազմվածքը: Հետո 23-ամյա երգչուհին մրսել է ու հագել Բոբ Մարլիի դեմքով վերնաշապիկ ;): Ի դեպ, Ռիհանայի մազերը կարմիրի փոխարեն, այժմ մուգ շագանակագույն են: Փոփոխությունից երգչուհու կերպարը չի խամրել:): Եթե այլ կարծիքի եք կամ համակարծիք եք, ցանկության դեպքում կիսվեք մեզ հետ մեկնաբանությունների հատվածում;): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: