“The Reincarnation” ռեգգի-բենդի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը հունիսի 12-ին իր ծննդյան տարեդարձը նշել է սիրելիի՝ Գայանե Հովհաննիսյանի հետ: BRAVO.am-ը պատմել է, որ Ռոլանդի ընտրյալը պարում է “Գոհար”/“Kohar”/ համույթում, իրենց ծանոթությունն էլ եղել է հենց այս համույթի՝ նախորդ տարվա գարնանը կազմակերպած համերգի ժամանակ:
“Ամենամեծ նվերը ընկերուհուս ներկայությունն է իմ կյանքում”. Ռոլանդ
Երաժիշտը կատակով նշել է, որ չի հիշում իր տարիքը, բայց հիշում է, որ առաջինն իրեն շնորհավորել է հենց Գայանեն. “Գիշերը ժամը 00:01 րոպեին շնորհավորեց:): Ամենամեծ նվերը ընկերուհուս ներկայությունն է իմ կյանքում: Իրար հետ քաղաքից դուրս էինք գնացել, հետո երեկոյան տանը շարունակեցինք նշել մեր ընկերների հետ”:
“Քեզ համար թանկ մարդկանց հետ միշտ հաճելի է ծնունդ անել: Երեկ ամենախաղաղ, հանգիստ ու լուրջ ծնունդն եմ ունեցել: Վերջին մի քանի տարին, բացի նախորդից, խմբով համերգների մեջ ենք եղել, երգելով եմ անցկացրել: Եթե տրամադրությունս ու ինձ շրջապատող մարդիկ լավն են, ամեն ինչ իր տեղում է, ուրեմն այդ օրն արդեն տոն է”, - պատմել է ռեգգի-բենդի վոկալիստը:
“Երեկ ամենախաղաղ, հանգիստ ու լուրջ ծնունդն եմ ունեցել”. Ռոլանդ
“Հիմա ալկոհոլ բացարձակապես չեմ օգտագործում”. Ռոլանդ
Ռոլանդի` ծննդյան օրվա առիթով ստացած նվերների շարքում գերակշռել է խմիչքը. “Նոր եմ հասկացել, թե ինչքան շատ եմ ստացել ալկոհոլային տարբեր տեսակի խմիչքներ :): Ճիշտն ասած, հիմա ալկոհոլ բացարձակապես չեմ օգտագործում: Ընկերներիս թվում էր, որ երեկ պետք է ինձ հարբեցնեն, բայց չստացվեց:)”:
Ռոլանդ Գասպարյանը սիրելիի՝ Գայանե Հովհաննիսյանի հետ
Երաժիշտն իր լիարժեք ծնունդը պատկերացնում է ապագա ընտանիքի ու երեխաների հետ. “Հիմա ավելի խաղաղ միջավայր եմ սիրում, փարթիների, մեծ հավաքույթների չեմ մասնակցում: Կուզեմ երեխաներիս հետ անցկացնել, բայց թե երբ կամուսնանամ, այդ օրը միայն Աստված գիտի”:
BRAVO.am-ը եւս շնորհավորում է Ռոլանդ Reincarnation-ին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները`Ռոլանդ Գասպարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: