Ընկած հրեշտակները` դրախտից դուրս:)
Անձրեւային, ցուրտ ու քամոտ աշնանը, համոզված եղեք, թույլ չեն տա, որ մրսեք “Victoria’s Secret’’ բրենդի մոդելները: Այս աղջիկների հետ մշտապես թեժ ամառ է: Գեղեցկուհիների ֆոտոշարքերը, որոնք անթիվ-անհամար են, հիացնում են, մասնավորապես, արական սեռի ներկայացուցիչներին ;):
23-ամյա մոդել Քենդիս Սվեյնփոլն ու ընկերուհիները` մոդելներ Լիլի Ալդրիջը, Էրին Հիզերթոնը, Լինդսի Էլինգսոնը, նկարահանվել են “GQ” ամսագրի հնդկական տարբերակի համար: Լուսանկարներն օգտագործվելու են ամսագրի հոկտեմբերի համարում:
Մոդելների ֆոտոշարքի խորագիրն է “Ընկած հրեշտակները”: Այսպիսով, կիսամերկ կամ թանկարժեք եւ սեքսուալ ներքնազգեստով չորս գեղեցկուհի ցուցադրում են, թե ինչպիսի տեսք կարող են ունենալ դրախտից դուրս քշված հրեշտակները:)
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` GQ


×
5,123






