“Երբեք չեմ եղել Հայաստանում, որտեղից արմատներով եմ’’
Մինչ “անհանգստանում’’ ենք մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանի համար, քննարկում ռեալիթի-շոուի աստղի ամուսնալուծությունը, գեղեցկուհին իր կարիերայով է զբաղվում:):
Քիմը հայտնվել է նոր ամսագրի շապիկին, հարցազրույց է տվել` խոսելով ոճից, ճանապարհորդություններից եւ Դուբայում ապրելու ցանկությունից:
Դեռեւս մի քանի օր առաջ համացանցում հայտնվեցին արտասվող Քիմի լուսանկարները, այսօր արդեն ուրախ աղջիկը զարդարում է “HauteMuse’’-ի շապիկը:): Ամսագրին տված հարցազրույցից էլ զգացվում է Քիմի լավ տրամադրությունը:
“Սիրում եմ այն մարդկանց, ովքեր մշտապես ռիսկի են դիմում: Շատ եմ համակրում ինքնավստահ եւ ոճային Ռիհանային ու Նիկոլ Ռիչիին: Ես իմ ոճով եմ հագնվում, սակայն հետաքրքիր եւ գրավիչ եմ համարում նաեւ իրենց մոտեցումները’’,- ասել է Քիմը:
Քարդաշյանը խոսել է նաեւ Մերձավոր Արեւելքի մասին. “Շատ ուրախ էի Դուբայում. շատ լավ ժամանակ անցկացրի: Ինձ այնտեղ գրեթե ամեն ինչ դուր է գալիս: Երբեք չեմ եղել Հայաստանում, որտեղից արմատներով եմ: Այնպես որ, Դուբայը հայրենիքիս ամենամոտ այցելությունս էր: Այնտեղ կարծես տանը լինեմ”:
“Երեք օրում այնքան սիրեցի Դուբայը, որ հասկացա` կկարողանայի այստեղ ապրել’’,- ավելացրել է Քիմը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Story
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: