×


“Բամբիռ”

“Բամբիռ”

Ռոք-խումբը EuroVoice-ում 3-րդն է EuroVoice եվրոպական երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող “Բամբիռ”-ն իր “That’s fine with us” երգով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Եզրափակիչ համերգը կայացել է սեպտեմբերի 24-ին Աթենքի հանրահայտ Օլիմպիական ստադիոնում: Bambir EuroVoice 2010-ի հաղթող է դարձել ու 100 հազար եվրոյի արժանացել Կիպրոսը ներկայացնող “The Secret” խումբը, երկրորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիան է: Հիշեցնենք, որ EuroVoice-ը Եվրոպայում առաջին երաժշտական մրցույթն է, որտեղ հաղթողը որոշվում է բացառապես հանդիսատեսի կողմից. քվեարկությունը անցկացվում է sms-ներով: EuroVoice 2010-ը վարել է դերասանուհի, մոդել Պամելա Անդերսոնը: Երաժշտական մրցույթի եզրափակչի հատուկ հյուրերն են եղել երգիչ Էնրիկե Իգլեսիասն ու Անաստեյշան:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW