×


“Բեռնելով կյանքս”

“Բեռնելով կյանքս”

Ֆիլմի պրեմիերան կայացավ Մայիսի 26-ին Համազգային թատրոնի դահլիճում կայացավ “Բեռնելով կյանքս” էքսպերիմենտալ ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը եւ գլխավոր դերակատարը  Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետի ուսանող  Հարություն Շատյանն է,  պրոդյուսերը` նույն ինստիտուտի "Courage" պրոդյուսերական կուրսի ուսանող Գրիգոր Հայրապետյանը: Grigor Hayrapetyan, Harutyun Shatyan & Davo Ֆիլմի նկարահանման եւ մոնտաժային աշխատանքները տեւել են մոտ մեկ տարի: “Այս ֆիլմն ասելիքս  ներկայացնելու ամենից լավ տարբերակն է”,-ասաց սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Հարություն Շատյանը: “Բեռնելով կյանքս” անվանումը պայմանավորված է հետեւյալով`  գլխավոր կերպարը  աստիճանաբար ներկայացնում` բեռնում է իր կյանքը:): Հեղինակը երկիմաստ է համարում բեռնել բառը. խաղարկվում է նաեւ ծանրաբեռնվածություն իմաստը: Ֆիլմը բազմաթիվ խնդիրներ ունեցող մի երիտասարդի մասին է: Այն բաղկացած է երեք մասից` երեք խնդրից, ներկայացվում  են տարբեր խնդիրներից ծագած հետեւանքներն ու լուծման տարբեր ճանապարհները: “Բեռնելով կյանքս” ֆիլմը նայելուց հետո սկսում ես կասկածել` այն վավերագրակա՞ն էր, թե՞ գեղարվեստական: Պարզվում է` նկարահանման ընթացքում հեղինակը օգտագործել է թաքնված տեսախցիկի էֆեկտը: Այնուամենայնիվ, Հարությունը չխոստովանեց` ֆիլմում գործողությունները բեմադրվա՞ծ են, թե՞ իրական: “Միայն մեկ բան կասեմ` երկու գիշեր հատուկ չեմ քնել, որպեսզի նման էֆեկտ ստացվի”,- պատմեց Հարությունը: “Բեռնելով կյանքս” Հարությունի ու Գրիգորի ընկերությունը սկսվել է հենց կինոյի գաղափարից, հետագայում սկսվեց համագործակցությունը: Հիշո՞ւմ եք` ինչ ստացվեց ամերիկացի դերասաններ եւ մտերիմ ընկերներ Մեթ Դեյմոնի եւ Բեն Աֆֆլեկի նկարահանած ֆիլմից, որտեղ իրենք էին մարմնավորել գլխավոր հերոսներին,  հենց իրենք էլ հանդիսանում էին սցենարի հեղինակները:): Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի խոսքերով, սա ստացված էքսպերիմենտալ ֆիլմ է: Տեքստը Լենա Գեւորգյանի  /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW