×


“Գրական գիշեր”

“Գրական գիշեր”

Մեծ Բրիտանիայի դեսպանն ամուսնանում է հայուհու հետ:) Մայիսի 20-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը հանդիպեց Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցի  9-ից 14 տարեկան աշակերտների հետ: Դեսպանը նրանց համար ընթերցեց  Ժյուլ Վերնի “Ուղեւորություն դեպի երկրի կենտրոն” ստեղծագործությունը: Charlz Lonsdayl Հանդիպումն  իրականացավ “Գրական գիշեր” նախաձեռնության շրջանակներում:  Նախաձեռնությունը կազմակերպվում է աշխարհի տարբեր անկյուններում: “Գրական գիշեր”-ի նպատակն է տեղի հասարակությանը ներկայացնել եվրոպական ժամանակակից գրականությունը: Այս գաղափարի շուրջ համախմբվում  են արվեստագետներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ: Երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար: Բոլորը հարմար տեղավորվել էին ընթերցասրահի հատակին դրված գույնզգույն բարձերի վրա ու  ուշադրությամբ լսում էին Չարլզ Լոնսդեյլի ընթերցանությունը: “Շատ զարմացած եմ. երեխաների անգլերենի իմացության մակարդակը բավական բարձր է”,- ասաց դեսպանը: Charlz Lonsdayl Ընթերցումից հետո երեխաներին հնարավորություն ընձեռվեց իրենց հուզող եւ հետաքրքրող հարցերը հղել դեսպանին: Հարցերի տեղատարափը շատ զվարճացրեց դեսպանին :): Ինչ ասես, որ չհարցրին երեխաները Չարլզ Լոնսդեյլին. սիրելի գույնը, մարզաձեւը, տարվա եղանակը,  հագուստը, ուտեստը, համբուրգե՞ր,  թե՞ հոթ-դոգ,  ձկնե՞ր, թե՞ թռչուններ: Պարզվում է` դեսպանը ֆանտաստիկ ժանրի գրքերին գերադասում է  դասական պատմությունները,  նախընտրում է  գրեթե բոլոր երաժշտական ոճերը,  բայց, օրինակ, տանը ջազ  չի լսում:): Հայկական սիրելի խմբեր էլ ունի` “Dogma”, “Bambir”, “ Armenian Navy Band”:  Ի դեպ, Չարլզ Լոնսդեյլը նշեց, որ դեռեւս տպավորված է` անցյալ տարի Երեւանում կայացած “Deep Purple” ռոք-բենդի համերգից: Սիրում է դիտել ֆուտբոլ, բայց զբաղվում է թենիսով: Սիրելի մեքենան հենց իր “Land Cruiser”-ն է, որը բավական  հին մակնիշի  է եւ  սեւացրած ապակիներ չունի: Charlz Lonsdayl Դեսպանը երգում է  հազվադեպ, այն էլ,  երբ մենակ է, կարողանում է երգել նաեւ հայկական “Հեյ ջան, ղափամա” երգը:):  Հայկական խոհանոցից սիրում է դոլմա: Հաճախ կապույտ գույնի է հագնվում, որ աչքերի գույնի հետ սազի: “Դուք երեխաներ ունե՞ք” հարցին Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը պատասխանեց. “Շուտով պատրաստվում եմ ամուսնանալ Հայաստանում` հայուհու հետ” :): Հանդիպման վերջում դեսպանը  Խնկո Ապոր անվան մանկական գրադարանին անգլերեն լեզվով գրքեր նվիրեց: “Շատ տպավորված եմ այս հանդիպումից: Առաջին անգամ եմ հանդիպում հայ երեխաների հետ: Բավական  լավ գիտեն  անգլերեն, ակտիվ են ու շփվող: Շատ հետաքրքիր փորձ էր, իսկ հարցերն  ինձ շատ զվարճացրին”,- ծիծաղելով փաստեց դեսպանը: Իսկ արդեն վաղը` մայիսի 21-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Ստեղծագործական սրահում երեխաների հետ կհանդիպեն Երևանում Բրիտանական դեսպանատան հյուպատոս Ջենիս Լիթլը և դեսպանատան կցորդ Մայքլ Դրեյը ու աշակերտների համար կընթերցեն գրական ստեղծագործություններ: Տեքստը`Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW