×


Լիա Զախարյանը՝ հավակնոտ աղջիկ, Զիրոյանը՝ թիկնապահ․ ինչպիսին է «Բոլոլա 5»-ը

Նորից ընտանեկան ինտրիգներ, վեճեր ու ծիծաղաշարժ իրավիճակներ. «Արմենիա» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Բոլոլա» սիթքոմի 5-րդ եթերաշրջանը: Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենց նպատակն է եղել նոր եթերաշրջանում ոչ թե զարմացնել, այլ շարունակել լավ տրամադրություն փոխանցել:

«Հիմնական սցենարային գիծը պահել ենք, բայց կան կերպարներ, որոնց էլ չի տեսնի հեռուստադիտողը։ Նրանք փոխարինվել են նոր հերոսներով, իսկ նոր դերասաններն իրենց հետ բերել են նոր կոլորիտ»,- պատմել է նա:


Ռոզային մարմնավորող Ագնեսա Շահնազարյանի խոսքով՝ երկարատեւ համատեղ աշխատանքի արդյունքում ընտանեկան միջավայր է ձեւավորվել նկարահանման տաղավարում։ Նրա եւ Արտյոմ Կարապետյանի եթերային ընտանիքը լուծել է իր ֆինանսական խնդիրները, հարստացել, բայց շարունակում է խնդիրներ ստեղծել հարեւանների համար։ Հեռուստադիտողին հարազատ դարձած բակն ունի նաեւ նոր բնակիչներ։


Համարձակ եւ հավակնոտ Սոֆիի դերում Լիա Զախարյանն է: «Ինտրիգային տարբեր իրավիճակներում հայտնվող մի անկախ աղջիկ է։ Հիմնականում երկու հոգու հետ կապ ունի՝ Զիրոյանի կերպար Վահանի եւ Աղաս Մանուկյանի կերպար Կարենի: Ստացվել է հետաքրքիր եռանկյունի՝ լի անսպասելի իրավիճակներով»,- պատմել է դերասանուհին:


Ազնիվ ու բարի թիկնապահի կերպարում հանդես եկող Զիրոյանն առաջին անգամ է նկարահանվում տաղավարային սիթքոմում։ Դերասանի խոսքով՝ պրոֆեսիոնալ եւ ջերմ մթնոլորտում են անցել նկարահանումները։

«Բոլոլա»-ի նոր եթերաշրջանը կունենա 16 սերիա։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ «Արմենիա»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW