×


“Խաչատրյան Տրիո”

“Խաչատրյան Տրիո”

Դասական համերգներով հագեցած հունվարը Ասում են, տարին ինչպես սկսվի, այնպես էլ կշարունակվի. դե, ուրեմն  2011 թվականը կանցնի դասական երաժշտության հովանու ներքո: Եվ այսպես, դասական երաժշտության սիրահարների փողոցում կրկին տոն է, այն էլ ինչպիսի :): Այնպիսի տպավորություն է, թե “Խաչատրյան Տրիո”-ի երաժիշտները տոներին չեն հանգստացել եւ բազմաթիվ անակնկալներ են պատրաստել դասական երաժշտության սիրահարների համար: Karen Shahgaldyan, Armine Grigoryan & Karen Qocharyan Նախ ասեմ, որ ամբողջ աշխարհում 2010-2011 թվականների դասական երաժշտության շրջանը նվիրված է գերմանացի մեծանուն կոմպոզիտոր Իոգան Սեբաստիան Բախի 325-ամյա հոբելյանին: “Մենք որոշեցինք, որ Երեւանը չպետք է հետ մնա նման երաժշտական շքերթից”,- ասում են “Խաչատրյան Տրիո”-ի անդամները: Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը, Դասական երաժշտության զարգացման ֆոնդը եւ “Խաչատրյան Տրիո”-ն 3 օր շարունակ, իսկ ավելի կոնկրետ` հունվարի 21-ին, 22-ին եւ 23-ին ներկայացնում են “Բախովյան երեկոներ” համերգային շարքը: Համերգներին մասնակցում են Հայաստանի Պետական կամերային նվագախումբը, “Խաչատրյան Տրիո”-ն, “Նաիրի” լարային քառյակը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը եւ այլոք: Ի դեպ, եւս մեկ ուրախալի փաստ երաժշտասեր հասարակության համար. մուտքը բոլորի համար ազատ է :): 2011 թվականը կանցնի դասական երաժշտության հովանու ներքո “Դեռեւս ոչ այնքան երկար կյանքիս ընթացքում բազմաթիվ համերգներով եմ հանդես եկել եւ յուրաքանչյուրին հատուկ ուշադրությամբ եւ հուզմունքով եմ մոտեցել: Բայց այս երեք երեկոները կարծես թե “անանցանելի” են ինձ համար: Պատճառն այն անձնավորությունն է, ում լեզուս չի պտտվում պարզապես կոմպոզիտոր անվանել”,- ասում է ջութակահար Կարեն Շահգալդյանը: Եվս մեկ անակնկալ “Խաչատրյան Տրիո”-ի կողմից :):  Բոլոր նրանք, ովքեր երբեւէ ցանկացել են նվագել “Խաչատրյան Տրիո”-ի երաժիշտների հետ, ունեն այդ հնարավորությունը հունվարի 17-ին: Դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը եւ թավջութակահար Կարեն Քոչարյանը  հրավիրում են բոլոր ցանկացողներին, ուսանողներին, աշակերտներին եւ գործող երաժիշտներին Արամ Խաչատրյանի տուն թանգարան` մասնակցելու “Երաժշտական անակնկալ-սրահ” կրթական նախագծին, որի շրջանակներում նրանք կնվագակցեն միասին եւ հանդես կգան համատեղ իմպրովիզներով: Իսկ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում հունվարի 19-ին հանդես կգա Կարեն Շահգալդյան-Արմինե Գրիգորյան դուետը` կհնչեն Հենդել, Շնիտքե, Բարթոք եւ Մանուել դե Ֆալյա: Դե ինչ, դասական երաժշտության սիրահարներ, վայելեք հունվարը :): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` “Խաչատրյան Տրիո”-ի եւ Bravo.am-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW