Luxury ամսագրի նոր նախագիծը Մարտ ամսին կկայանա Luxury ամսագրի «Տարվա Մարդիկ 2010» մրցանակաբաշխությունը: Այդ նախագիծը նախապատրաստվել, մշակվել եւ զարգացվել է 6 ամիս շարունակ: Հեղինակները մշտապես հետեւել են ներկայացված բոլոր հավակնորդների գործունեությանը, կատարել ծավալուն ուսումնասիրություններ եւ խորհրդակցել հեղինակավոր մասնագետների հետ: Նախնական աշխատանքներից հետո կազմված ցուցակները ներկայացվել են ժյուրիի 21 անդամների քննարկմանը: Հունվարի 20-ին Mezzo ակումբում կայացավ մրցույթի ժյուրիի բոլոր անդամների հանդիպում-քննարկումը, հավակնորդների նախնական ընտրությունը: Նախագիծը եւս մեկ անգամ ներկայացվեց ժյուրիի անդամներին, պատասխաններ տրվեցին նրանց հարցերին, որից հետո մեկնարկեց քվեարկությունը: Այն տեւեց մոտ 2 ժամ, որից հետո ժյուրիի անդամները իրենց ստորագրությամբ փաթեթները անձամբ փակեցին եւ հանձնեցին նախագծի պատասխանատուներին: Արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում: Ավելացնենք նաեւ, որ Bravo.am-ը “Տարվա Մարդիկ 2010” նախագծի ինֆորմացիոն գործընկերներից մեկն է: Տեքստը եւ լուսանկարները` Luxury ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: