×


Երաժշտության տոնը` Ֆրանսիականում:)

“Ֆեթ դը լա մյուզիք’’

Երաժշտության  տոնը` Ֆրանսիականում:) Ծննդով ֆրանսիացի 30-ամյա  “Ֆեթ դը լա մյուզիք’’-ը` Երաժշտության տոնն  արդեն  5 տարի է` սպասված  ու սիրված է  նաեւ Հայաստանում:): Ամերիկացի երգչուհի եւ կիթառահար Սիմա Քոննինգհեմը Հենց այս առիթով հունիսի 21-ին Երեւանը երաժշտությամբ  էր լցված: Մայրաքաղաքի տարբեր անկյուններում կազմակերպվել էին երաժշտական  մի շարք միջոցառումներ `ՀՀ մշակույթի նախարարության եւ  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ: Ի դեպ,  տոնը նշվել է  նաեւ մարզերում: Հաղթանակի զբոսայգում մեկնարկած Երաժշտության տոնի շրջանակներում միջոցառումներ էին նախատեսված նաեւ  Հյուսիսային պողոտայում, Անգլիական եւ Սիրահարների, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի այգիներում, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի տարածքում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, Կամերային երաժշտության տանը: “Ֆեթ դը լա մյուզիք’’ Ֆրանսիական համալսարանում Հայաստանում ֆրանսիական համալսարանն էլ էր երաժշտական դարձել:): Բուհը առաջին անգամ նշեց “Ֆեթ դը լա մյուզիք’’-ը: Համալսարանականները բացօթյա համերգի տվեցին` հնչեցնելով ֆրանսիական շանսոն, ֆոլկ-ջազ եւ հայկական երգեր: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան նաեւ  Միացյալ Նահանգներից ժամանած քույր ու եղբայր Սիմա եւ Լիեմ Քոննինգհեմները: Ֆրանսիական համալսարանը նշեց Երաժշտության տոնը Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը, բուհի ուսանողներն  ու  հյուրերը: “Ֆեթ դը լա մյուզիք’’-ի ընթացքում հյուրասիրություն տեղի ունեցավ: Երաժշտությանը տոնն ամեն տարի  նշելն այս համալսարանի համար, հավանաբար, ավանդույթ կդառնա:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW