×


“Auto Show 2010”

“Auto Show 2010”

Ցուցահանդես են գնում ավտոսիրողները:) Հայաստանում ավտոարդյունաբերություն չկա, բայց ավտոսիրողների բանակը չափազանց մեծ է: Ո՞վ է ցանկանում շքեղ, նրբաճաշակ ու հարմարավետ ավտոմեքենա ունենալ. դո՞ւ, նա՞, մյուսը… Դե այո, ո՞վ չի ցանկանում:) “Auto Show 2010” “Auto Show 2010”-ը մեկնարկել է հուլիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կազմակերպիչն է “LOGOS”  EXPO կենտրոնը, նպատակը` արտացոլել Հայաստանի ավտոմոբիլային ավտոշուկայի դրական դինամիկ աճը, ավտոսիրողներին  ծանոթացնել ավտոինդուստրիայի նորույթներին: Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են` ավտոսրահներ, մոտոսրահներ, տեխնիկական սպասարկում եւ մեքենաների վերանորոգում, վարձույթով մեքենաներ, աէրոգրաֆիկա, ավտոպահեստամասեր, ավտոքիմիա, կոսմետիկա, տրանսպորտ, բեռնափոխադրումներ, ավտովարկավորում, ավտոմեքենաների ապահովագրություն: “Auto Show 2010” “Auto Show 2010”-ը կենտրոնի կազմակերպած երկրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն է: Առաջինը 2005 թվականին են իրականացրել: “Ճգնաժամի հետ կապված` այս ոլորտը մի փոքր պասիվ էր դարձել, բայց մեր ներքին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ժամանակը հասունացել է: Եթե հինգ տարի առաջ առաջին ցուցահանդեսին միայն Volkswagen բրենդն էր ներկայացել, ապա այս տարի մասնակիցները  հինգն են` Skoda, “Կարկոմավտո” ՍՊԸ,  Peugeot, Ford… Ցուցահանդեսի շքեղությունն ու յուրահատկությունն են ռետրո մեքենաները”,- Bravo.am-ին ասաց PR մենեջեր Արմինե Հակոբյանը: Նա նշեց, որ ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, այցելուներն էլ` բավական շատ. “Ներկայացված են նոր եւ արդեն ծանոթ մեքենաների մակնիշներ, աքսեսուարներ, պահեստամասեր, ավտոյուղեր, ավտոկոսմետիկա, թյունինգ, ավտովարկավորմամբ եւ ապահովագրմամբ զբաղվող ընկերություններ: Այս ոլորտը Հայաստանում այդքան էլ մեծ չէ. լինելով ավտոարդյունաբերություն չունեցող պետություն` միայն հիմնված է ներմուծողների վրա: Բայց մենք դիմել ենք բոլորին, մասնակցում են ամենակայունները, որ, կարծում եմ, շուտ են դուրս եկել ճգնաժամային իրավիճակից”: Daewoo Կնշվի դեղին “Մոսկվիչի” 50-ամյակը:) Հնաոճ եւ պատմական ավտոմեքենաների ակումբը “Auto Show 2010”-ին հինգ ռետրո մեքենայով էր ներկայացել. 1941 թվականի արտադրության “ԶԻՍ 110”, 1939-ի “Օpel Kapitan”, 1955-ի “Պոբեդա”, ինչպես նաեւ “Մոսկվիչ” ու “ԶԻՄ”: Ակումբի նախագահ Լեւոն Հովակիմյանն այս տարի իր դեղին “Մոսկվիչի” 50-ամյակն է նշելու:): Ռետրո ավտոմեքենաների ակումբը գործում է 2007 թվականից, մոտ հարյուր հնաոճ մեքենա ունի: “Շատ մարդիկ ունեն նման մեքենա, բայց չգիտեն, որ ակումբ գոյություն ունի: Ընկնում եմ մարզերով, գյուղերով ու գտնում ավտոները: Մենք չենք գնում դրանք, պարզապես մարդկանց ընդգրկում ենք ակումբի մեջ: Նախանցյալ տարի Գյումրիում ենք ման եկել ու գտել:): Անգամ 70 տարեկան հին մեքենաներ ունենք”,- նշեց Լեւոն Հովակիմյանը: Ի դեպ, նրա դեղին “Մոսկվիչ”-ը թանգարանային նմուշ չի, մեծ հաճույքով վարում է:): “Կարկոմավտո” ՍՊԸ տաղավարը “Auto show 2010”-ը կգործի մինչեւ հուլիսի 5-ը: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը, տեղեկատվական հովանավորն է նաեւ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի նախագծերից  AUTO.AM կայքը` Հայաստանի ազգային ավտոպորտալը: Կազմակերպիչները հուսով են` Հայաստանը ձգտում է վերջնականապես դուրս գալ ճգնաժամից, ու մյուս “Auto show”-ն հինգ տարի հետո չի լինի:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի եւ Կարեն Անտոնյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW