×


“Batumi Extreme 2011”

“Batumi Extreme 2011”

Հայաստանը հաղթել է Թուրքիային  ու Վրաստանին Հայաստանում վերջերս կայացած  “Beeline Extreme 2011”-ի մասին BRAVO.am-ը պատմել է :  Հուլիսի 31-ին նմանատիպ “Jeep Trial”  միջազգային էքստրեմալ մրցույթ է կայացել նաեւ Բաթումում: “Batumi Extreme 2011”-ին մասնակցել են Հայաստանը, Թուրքիան ու Վրաստանը:  Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:): Artashes Stepanyan Էքստրիմ եւ ստանդարտ դասակարգերում անցկացվող մրցույթին համապատասխանաբար մասնակցել է 19 եւ 11 մեքենա: “Էքստրիմում Հայաստանը ներկայացրել եմ ես` “Ապավեն” ընկերության “Jeep Wrangler” մակնիշի մեքենայով, եւ Արտակ Ղազարյանը` կրկին “Jeep Wrangler”-ով, իսկ ստանդարտ դասում` Սուրեն Հովհաննիսյանն իր  “Mitsubishi Pajero”-ով”,- BRAVO.am-ին ասել է հայաստանյան  “4×4 Off Road” ակումբի տնօրեն Արտաշես Ստեփանյանը ` հավելելով. “Էքստրիմ դասակարգում առաջին տեղը գրավեց մեր ընկերության մեքենան, որ ես էի վարում, իսկ շտուրմանը Կառլեն Ստեփանյանն էր: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին Վրաստանի մասնակիցները”: “Batumi Extreme 2011” Մրցույթին մասնակցել է 30 մեքենա. 3-ը` Հայաստանից, 6-ը` Թուրքիայից եւ 21-ը` Վրաստանից: Ինչպես նշում է մրցույթի էքստրիմ դասակարգի հաղթող, հայաստանյան “4×4 Off Road” ակումբի տնօրեն Արտաշես Ստեփանյանը` “Batumi Extreme 2011”-ը բավական բարդ ու վտանգավոր ընթացք է ունեցել. վրացական ու թուրքական կողմերը վթարների են ենթարկվել: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am-ի եւ Արտաշես Ստեփանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW