“BRAVO Sessions”-ի 4-րդ համերգը կայացավ:)
Հուլիսի 14-ին կայացավ “Bravo Sessions City Music Fest” փառատոնի շրջանակներում անցկացվող համերգներից չորրորդը: Հերթը “Imagine” բենդինն էր: Խումբը երկրորդ անգամ է բացօթյա համերգի մասնակցում: Իսկ վոկալիստ Արեւիկ Գրիգորյանի համար սա առաջին բացօթյա համերգն է, այնպես որ փոքր անհանգստությունը նրա մոտ անպակաս էր :):
Սակայն “BRAVO Sessions”-ի համար անփոփոխ վայր դարձած “Մոսկվա” կինոթատրոնի բակը մարդաշատ էր, եւ հանդիսատեսը երգակցում ու քաջալերում էր բենդին :): Համերգի ընթացքում հնչեցին Սթիվի Վոնդերի, Մայքլ Բուբլեի, “Ayo”-ի երգացանկից գործեր: Արեւիկն եւ Տիգրանը կատարեցին նաեւ Անաստեյշայի եւ “Jamiroquai” հայտնի դուետը: Հնչեցին նաեւ հայկական գործեր` խմբի հեղինակային մշակմամբ:
“Imagine” բենդ`hումորով եւ ակտիվ երիտասարդներ, ովքեր նոր են սկսում իրենց ճանապարհը եւ շատ նպատակներ ու պլաններ ունեն: Բենդի մասնակիցները խմբի “արարիչն” են համարում բաս կիթառահար Հովհաննես Հարությունյանին: Երաժիշտների կազմը ժամանակի ընթացքում փոփոխվել է, ավելացել են երաժշտական գործիքներ, հետո խմբին է միացել վոկալիստ Տիգրան Հովհաննիսյանը:
Մասնագիտությամբ ատամնաբույժ Տիգրանին կարող եք հիշել “Սուպեր Սթար” նախագծից: Երկար ժամանակ Տիգրանը ելույթ էր ունենում հայ ռեփերների հետ: Միշոյի հետ նրանք նաեւ տեսահոլովակ ունեն նկարահանված: “Հենց այդ ընթացքում սկսեցի լուրջ վերաբերվել երգեցողությանը: Բեմը արեց իրանը: Հոգեկան եւ ֆիզիկական կախվածության մեջ եմ գտնվում բեմից: Ատամնաբուժությամբ շարունակում եմ զբաղվել, բայց երաժշտությունը առաջնային է”,- պատմում է Տիգրանը:
Մոտ 5 ամիս առաջ “Imagine”-ը որոշեց, որ խմբին նաեւ երգչուհի է պետք, որովհետեւ նախատեսվում էին դուետով համարներ: Ու շուտով բենդին միացավ Արեւիկ Գրիգորյանը: Նրան ճանաչում ենք նաեւ “Jazzel” խմբից: “Երբ առաջին անգամ բեմ դուրս եկա առանց աղջիկների, շատ տարօրինակ զգացում էր, վախեցած էի: Բայց հիմա արդեն հարմարվել եմ: “Jazzel”-ում լրիվ այլ զգացողություններ են”,- պատմում է Արեւիկը:
Չնայած երաժիշտները բենդի անվանումը չեն կապում Ջոն Լենոնի “Imagine” երգի հետ, այդ գործը ընդգրկված է բենդի երգացանկում, եւ նրանք հաճախ կատարում են այն: Երգացանկի մյուս մասը կազմում են փոփային, ջազային, ռոքային երգերը, հայտնի հիթերի քավերները: Խումբը ունի նաեւ հեղինակային երգեր: Ապագայում խումբը պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել, ինչպես նաեւ թողարկել առաջին ձայներիզը:
Այժմ խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով`
վոկալիստներ՝ Արեւիկ Գրիգորյան եւ Տիգրան Հովհաննիսյան
բաս-կիթառահար՝ Հովհաննես Հարությունյան
սոլո-կիթառ՝ Արամ Վարդանյան
սաքսաֆոնահար՝ Դավիթ Մելքոնյան
ստեղնաշարային գործիքներ նվագող՝ Սարգիս Դալաքյան
հարվածային գործիքներ նվագող՝ Գեւորգ Հարությունյան:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: