Երեւանի 2808-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների շրջանակում հոկտեմբերի 9-ին Դիանա Աբգարի պուրակում՝ «Ռոք բեմում», ելույթ կունենան Դիանա Արբենինան եւ «Նոչնիե սնայպերի» ռուսական խումբը:
Երեւանի քաղաքապետարանի այս հայտարարությանը սոցցանցերում միանշանակ չեն արձագանքել: Օգտատերերից ոմանք խորհուրդ են տալիս «համայնքի բյուջեն չվատնել թանկարժեք արտիստների վրա եւ այդ գումարով քաղաքի խնդիրներից մեկը լուծել», մյուսները դժգոհում են, որ «խումբը որեւէ կապ չունի «Էրեբունի-Երեւան» տոնի հետ»:
Մեկնաբանողներ էլ կան, որոնք «չեն հասկանում բացասական արձագանքների պատճառը, քանի որ Երեւան է ժամանելու ռուսական ռոքի լեգենդներից մեկը, եւ նրա համերգի համար պետք է ուրախանալ»:
Այլ օգտատերեր էլ հարց են բարձրացնում, թե ինչ սկզբունքով են ընտրվում միջոցառումների արտիստները՝ ռաբիսից մինչեւ Ռուսաստանի իշխանամետ համարվող կատարողներ։


×
138





