Հաղթանակած Քեթի Փերին ու շոկային Լեդի Գագան:)
Հայտնի են դարձել MTV հեռուստաալիքով ցուցադրվող լավագույն տեսահոլովակները:): 2011-ի “MTV Video Music Awards”-ը օգոստոսի 28-ին էր` Լոս-Անջելեսում:
Ձեւավորված ավանդույթի համաձայն` մրցանակաբաշխությանը ներկա են եղել շոու-բիզնեսի ամենահայտնի ու ճանաչված ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում անակնկալներն անպակաս են եղել:
“MTV Video Music Awards”-ի բեմում հայտնվել է թուխ մի տղամարդ, որին հանդիսատեսը միայն ձայնից է ճանաչել. Լեդի Գագային կրկին հաջողվել է շոկի ենթարկել հանդիսատեսին:): Երգչուհին հանդես է եկել տղամարդու կերպարով:):
Այս տարվա մրցանակաբաշխության մեխը Բեյոնսեն է եղել, ում զգեստի տակից պարզ ընդգծվել է կլորիկ փորիկը. երգչուհին հղի է : Jay Z-ի կինը, իր խոսքերով, վաղուց է երազել մայրանալ, երկրպագուներն էլ են շատ սպասել այս լուրին:):
“MTV Video Music Awards-2011”-ի նոմինանտների թվում էին Բեյոնսեն, Լեդի Գագան, Քեթի Փերին, Ջասթին Բիբերը, Ադելը, Բրունո Մարսն ու այլ կատարողներ: “Տարվա տեսահոլովակ”-ը Քեթի Փերիինն է. երգչուհուն հաղթանակ է բերել “Fireworks’’-ը:
Ի դեպ, Քեթին ներկայացված է եղել 9 անվանակարգում` Քանյա Վեսթի հետ լավագույնը դառնալով նաեւ “Համատեղ նախագիծ եւ վիզուալ էֆեկտներ” անվանակարգում:
Բրիթնի Սփիրզը մրցանակ է ստացել երգարվեստում բազմաթիվ նվաճումների համար: Հենց այդ առիթով բեմ են բարձրացել Քեթի Փերին, Լեդի Գագան, Նիկի Մինաժն ու կատարել Բրիթնիի հայտնի հիթերը: Բրիթնին հաղթող է ճանաչվել նաեւ “Լավագույն փոփ-վիդեո’’ անվանակարգում:
Լեդի Գագան արդեն ունի 11 VMA արձանիկ: Այս անգամ երգչուհին մրցանակ է ստացել “իմաստալից’’ տեսահոլովակի, իսկ ավելի կոնկրետ` “Born This Way’’-ի համար”:
Նշենք, որ տղամարդ կատարողների շարքում լավագույնն է հայտարարվել Ջասթին Բիբերի տեսահոլովակը:
Ներկայացնում ենք հաղթողների ամբողջական ցուցակը`
“Տարվա տեսահոլովակ” - Քեթի Փերի “Fireworks’’
“Կին կատարողի լավագույն տեսահոլովակ” - Լեդի Գագա “Born This Way’’
“Տղամարդ կատարողի լավագույն տեսահոլովակ” - Ջասթին Բիբեր “U Smile’’
“Լավագույն նորահայտ արտիստ” - Թայլեր “Հիմնադիր’’
“Լավագույն համատեղ նախագիծ” - Քեթի Փերի եւ Քանյա Վեսթ “E.T”
“Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ” - Նիկի Մարժ “Super Bass”
“Լավագույն ռոք-տեսահոլովակ” - Foo Fighters “Walk’’
“Լավագույն փոփ-տեսահոլովակ” - Բրիթնի Սփիրզ “Till The World Ends’’
“Լավագույն իմաստալից տեսահոլովակ” - Լեդի Գագա “Born This Way’’
“Լավագույն խորեոգրաֆիա” - Բեյոնսե “Run The World’’
“Լավագույն վիզուալ էֆեկտներ” - Քեթի Փերի եւ Քանյա Վեսթ “E.T”
“Լավագուն գեղարվեստական աշխատանք” - Ադել “Rolling in the Deep’’
“Լավագույն մոնտաժ” - Ադել “Rolling in the Deep’’
“Լավագույն օպերատորական աշխատանք” - Ադել “Rolling in the Deep’’
Ներկայացնում ենք նաեւ Լեդի Գագայի եւ Բեյոնսեի ելույթները մրցանակաբաշխության ընթացքում, ինչպես նաեւ “Տարվա տեսահոլովակը” :):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: