×


“The King’s Singers”

“The King’s Singers”

Թագուհու սիրելի խումբը կկատարի հայկական երգեր:) Աշխարհի ամենանշանավոր վոկալ խմբերից` “Գրեմի” մրցանակակիր “The King’s Singers”-ը, որ Անգլիայի թագուհու սիրելի խումբն է ու մշտապես ելույթ է ունենում թագավորական ընտանիքի բոլոր միջոցառումներին, հունիսի 3-ին ներկայացավ հայ հանդիսատեսին “Արամ Խաչատրյան” համերգասրահում: Համերգը տեղի ունեցավ “Երեւանյան հեռանկարներ” երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում, հանդիսատեսը բարձր ծափողջույններով ընդունեց խմբի անդամներին: “The King’s Singers” Երեւանյան համերգին թագուհու սիրելիները ներկայացրին միջնադարյան եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները` Օրլանդուս Լասուս, Ժոսկեն դե Պրե, Կլոդ Դեբյուսի, Փոլ Դրայթոն:): “King’s Singers”-ը 6 հոգուց բաղկացած բրիտանական ակապելլա խումբ է. երգերն առանց նվագակցության են կատարում: 1968 թվականին Քեմբրիջի “Kings” քոլեջի ուսանողների  ստեղծած խմբի անվանումը պարզ է` ինչով է պայմանավորված:): Խմբի կազմը հազվադեպ է փոփոխվել: Ստեղծագործական 43 տարվա ընթացքում “King’s Singers”-ը 22 անդամ է ունեցել: Ի դեպ, խմբի կազմում նոր երգիչ է հայտնվել ուղիղ 6 ամիս առաջ: Երաժիշտների այս կազմը համարվում է խմբի երկրորդ սերունդը` Դեյվիդ Հարլի, Թիմոթի Ուեյն-Ռայթ, Փոլ Ֆենիքս, Ֆիլիպ Լաուսոն, Քրիստոֆեր Գաբիտաս, Ջոնաթան Հաուարդ: Խումբը մոտ 4 հազար երգից բաղկացած երգացանկ, 150-ից ավելի ձայնագրություն ունի: “The King’s Singers” Վոկալ խմբի անդամները խոստովանում են, որ հիմնական երկու առանձնահատկություն ունեն: Նախ` նրանք բառիս բուն իմաստով երգում են ամեն ինչ` վերածննդի շրջանի կոմպոզիտորներից սկսած մինչեւ փոփ, ֆոլք եւ ռոք: Երկրորդ առանձնատկությունը տղաների ձայնային կատարողականությունն ու յուրահատկությունն է: “King’s Singers”-ը շատ է ճանապարհորդում: Երեւանյան համերգն առաջինն է մեր տարածաշրջանում: Խմբի անդամները պատմում են, որ Հայաստանին ամենամոտ տարածքը, որտեղ համերգ են ունեցել, հավանաբար, Իսրայելն է : Ի դեպ, Իսրայելում երգիչները հայկական եկեղեցիներ են այցելել եւ տպավորվել պատարագից: Nazeni Hovhannisyan Խումբն առանձնանում է նաեւ փորձերի հարցում. այդքան շատ ճանապարհորդելու եւ խիտ գրաֆիկ ունենալու հետ մեկտեղ միայն 2-ժամանոց փորձեր են ունենում յուրաքանչյուր համերգից առաջ: Ազատ ժամանակն էլ անցկացնում են ընտանիքի անդամների եւ ընկերների հետ:): “Մենք ուզում ենք ավելի մոտիկից ծանոթանալ հայկական երաժշտության հետ. շատ ենք տպավորվել եկեղեցական հնչյուններից: Մշտապես նորություններ ենք փնտրում ու ուզում ենք մեր երգացանկը համալրել հայական երաժշտությամբ: Կարծում եմ` հաջորդ անգամ հայերեն կերգենք:)”,- նշեցին “The King’s Singers” վոկալ խմբի անդամները: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW