×


“The Selector”

“The Selector”

Բրիտանականը կհնչի Հայաստանում:) Հետաքրքրվա՞ծ ես բրիտանական երաժշտությամբ, “The Selector”-ը գալիս է հագեցնելու երաժշտական ծարավդ:): Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը սկսում է հայաստանյան ռադիոյի եթերում հնչեցնել ժամանակակից բրիտանական երաժշտության ընտրանին “The Selector” հաղորդման շրջանակներում: Լսելու եք ազգագրականից մինչեւ հիփ-հոփ, ջազից` սոուլ, ինչպես նաեւ բրիտանական լավագույն երաժիշտների հետ հարցազրույցներ, կհաղորդվեն ասպարեզի վերջին նորությունները: “The Selector” Ռադիոհաղորդման մեկնարկը տրվեց օգոստոսի 27-ին “Aftershock Republic” ակումբում կազմակերպված երեկույթի շրջանակներում: Հյուրերին ներկայացվեց “The Selector”-ի ծրագիրը, խաղեր անցկացվեցին, պարեր,  խաղարկություն էլ եղավ, մրցանակը` ուղեւորություն դեպի Լոնդոն եւ հանգստի հնարավորություն Աղվերանի հանգստյան տներից մեկում: Բրիտանականը կհնչի Հայաստանում:) “The Selector”-ը հեռարձակելու է “Վան” ռադիոկայանը: Հաղորդումը վարելու է Հայկ Մարտիրոսյանը: “Շաբաթ օրերին ժամը 18:40-ից 19:00 հնարավորություն ունենք 20 րոպե լսել բրիտանական ռադիո: Իսկ այս շաբաթվանից արդեն երկուժամյա հատուկ եթեր կլինի: Նպատակն է մեր երիտասարդությանը հասցնել բրիտանական նոր սերնդի երաժշտությունը, ծանոթացնել խմբերին, ամենավերջին միտումներին: Իրենք մեզ ուղարկելու են ամենավերջին թողարկումների ծրագրերը, պատրաստելու ենք ու եթեր տանք”, - ասաց ռադիո դիջեյը` նշելով, որ բրիտանական երաժշտություն շատ է սիրում, անտարբեր չէ ու մեծ սիրով կանի իր աշխատանքը: Երեկույթի շրջանակներում խաղարկություն էլ եղավ Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը Bravo.am-ին ասաց` ցանկանում են, որ հայերն էլ մաս կազմեն այն ամենին, ինչ կատարվում է Մեծ Բրիտանիայում: “The Selector-ը մոտ հինգ տարի առաջ հեռարձակել ենք Հայաստանում: Ծրագիրը կրկին հաստատվել է եւ այս պահի դրությամբ երեք տարի պտտվելու է ռադիոյի եթերում ու հաճույք պատճառելու հայ ունկնդրին: Հիմա փորձնական հաղորդումներ են, սեպտեմբերի մեկից կսկսենք հիմնական եթերաշրջանը: Ինտերակտիվ ծրագիր է լինելու,  ժամանակակից բրիտանական երաժիշտներին բացահայտելու նպատակով է, որոնք արժանի են ներկայացնել այդ երկիրը սահմաններից դուրս: Հայերի տեղեկացվածությունը քիչ է, հետաքրքրությունը` շատ”: “The Selector” “The Selector”-ը Բրիտանական խորհրդի և Somethin' Else ստեղծագործական ընկերության համատեղ ծրագիրն է: Ռադիոհաղորդման գաղափարը ծնվել է 2001 թվականին: Ներկայումս այն հեռարձակվում է աշխարհի ավելի քան 30 երկրում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW