×


“Tommy Hilfiger”

“Tommy Hilfiger”

Երեւանում բացվել է բրենդի խանութ-սրահը “Tommy Hilfiger”-ը այսուհետ պաշտոնապես ներկայացված կլինի նաեւ Երեւանում: Ամերիկյան բրենդի խանութ-սրահը սեպտեմբերի 18-ին Հյուսիսային պողոտա 8 հասցեում բացեց իր դռները հայ ոճայինների առջեւ:): Ապրանքանիշի հայաստանյան ներկայացուցիչները նշում են` այլեւս կարիք չկա արտասահմանից պատվիրել հագուստները, մանավանդ որ գնային ոչ մի տարբերություն չկա: “Tommy Hilfiger” “Հայերը սիրում են լավ հագնվել ու նրանց գույներ են պակասում, “Թոմմին” եկել է լրացնելու այդ բացը: Խանութ-սրահում ներկայացվելու են բոլոր նոր հավաքածուները: “Գարուն-Ամառը 2011”-ն արդեն իսկ պատվիրված է եւ հունվարի 15-ին կներմուծվի հայկական շուկա: Մեզ մոտ սպասարկումը նույնքան բարձրակարգ է լինելու, ինչպիսին որ արտասահմանյան մասնաճյուղերում է”,- Bravo.am-ին ասաց “Tommy Hilfiger” բրենդի հայաստանյան ներկայացուցիչ “Smart Choice” ընկերության հիմնադիր-տնօրեն Արսեն Հարթնազարյանը: “Tommy Hilfiger” Արդեն մեկ շաբաթ է` Երեւանում է գտնվում “Tommy Hilfiger” ընկերության դիզայներներից Լարսը, ով էլ զբաղվել է խանութի կահավորման, դիզայնի հարցերով: “Բարձրակարգ մասնագետ է, անմիջականորեն բրենդի հիմնադրի` Թոմմիի հետ է շփվում, 12 տարի է` աշխատում է ընկերությունում եւ բազմաթիվ խանութներ է բացել աշխարհի տարբեր քաղաքներում` Փարիզ, Դուբայ… Ինտերիերի գունային գամման է հրաշալի ընտրված, որ արտասահմանյան խանութների մեծ մասում անգամ չկա, երեւանյան խանութ-սրահը “Tommy Hilfiger”-ի ցանցում “Ա” կարգի է համարվում”,- նշեց Արսեն Հարթնազարյանը: “Tommy Hilfiger” “Smart Choice” ընկերության հիմնադիր-տնօրենի խոսքերով` նման բրենդային մասնաճյուղ բացելիս մեծ ծախսերն անխուսափելի են. “Ամեն ինչ արվել է բարձրակարգ ձեւով, անգամ խանութի կահույքը հավաքել են արտասահմանցի մասնագետները: “Tommy Hilfiger”-ը ներկայացնելու լիցենզիան ստանալը մեզնից մոտ մեկ տարվա աշխատանք պահանջեց: Այն “ՄաքԴոնալդսի” պես է, պետք է ամեն տեղ լինի, թեեւ վերջինë էլ, ցավոք սրտի, Հայաստանում դեռ չկա”: “Tommy Hilfiger” “Tommy Hilfiger”-ի մեծ սիրահար է նաեւ խանութ-սրահի բաժնետեր Աննա Բեգլարյանը, ով բացման հանդիսավոր արարողությանը, բնականաբար, վերոնշյալ ապրանքանիշի հագուստով էր. “Երազում էինք այն ներկայացնել Հայաստանում: Մինչ օրս արտասահմանյան խանութներից էինք օգտվում, հիմա մեր քաղաքում էլ մասնաճյուղ կա: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, պահանջարկն էլ` բարձր”: “Tommy Hilfiger” “Tommy Hilfiger”-ը առաջարկում է կանանց, տղամարդկանց հագուստներ, կոշիկներ, պայուսակներ եւ այլ աքսեսուարներ, նախատեսված է միջին եւ միջին-բարձր ֆինանսական կարողություններ ունեցողների համար: Երեւանյան խանութ-սրահը “Դասական” հատված ունի, որ նույնիսկ եվրոպական շատ երկրներում ներկայացված չէ: “Բարձրորակ կոստյումներ, բաճկոններ են վաճառվում, որոնց գները սկսվում են 110 հազար դրամից, փողկապները համեմատաբար էժան են. 35 հազար դրամով կարող եք գնել: Ամենաէժան իրը “Tommy Hilfiger”-ում 29 հազարից ոչ պակաս արժեք ունի”,- ասաց  խանութ-սրահի խորհրդատու-վաճառող, ոճաբան Մանուկ Ալեքսանյանը: “Tommy Hilfiger” Ոճաբանը նշեց` այժմ “Tommy Hilfiger”-ից կարող եք գնել “Weekend” խորագրով “Աշուն-Ձմեռ 2010-2011” հավաքածուն: “Հանգստյան օրերին էլ է անհրաժեշտ ոճային հագնվել:): Քաշմիր կտորից հագուստներ կան, բարձրորակ ջինսեր, շիֆոնե, մորթյա, կաշվե իրեր, կոշիկներ, պայուսակներ: Կանանց հագուստներում գերիշխում են կապույտը, կարմիրն ու մոխրագույնը: Տղամարդիկ նախընտրելի է հագնվեն կարմիր եւ սեւ գույների մեջ”,- ասաց Մանուկ Ալեքսանյանն ու հավելեց. “Ամերիկյան բրենդի այս հավաքածուն բրիտանական շնչով է ստեղծված”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW