×


10 հետաքրքիր սեքս-տերմին (18 +)

Սեքսն այն գործունեություններից է, որը մեր կյանքում կա անընդհատ, եթե ոչ փաստացի, ապա նվազագույնը՝ մտքերում: Ահա սեքսուալ ոլորտից տասը բառ, որոնք արժե իմանալ, դրանցով հարստացնել բառապաշարը, լսելիս կամ կարդալիս հասկանալ: Կիրառելն՝ ըստ ճաշակի, հետաքրքրությունների ու մտածելակերպի:  

Ֆրիկցիա

Ծագում է լատիներեն «frictio» բառից, որը թարգմանաբար նշանակում է «շփում»: Ֆրիկցիան, պարզ ասած, սեռական ակտի ընթացքում սեռանդամը մտցնել-հանելու գործողությունն է: Ֆրիկցիաներից է բաղկացած ֆրիկցիոն փուլը՝ սեռանդամը ներմուծելուց մինչեւ սերմնաժայթքում: Ֆրիկցիաները կարող են տարբերվել՝ ըստ հաճախականության, ամպլիտուդի, ինտենսիվության ու ռիթմի: Ըստ ժամանակակից մոտեցման՝ ֆրիկցիաների նորմալ նվազագույն թիվը 68-ն է` 1 րոպե 14 վայրկյանում: Իսկ նորմալ առավելագույնը՝ 270-ը` 3 րոպե 34 վայրկյանում (որեւէ հատուկ տեխնիկա չկիրառելու պայմանով): Տղամարդի՛կ, այժմ դուք գիտեք՝ ինչի ձգտել:   

Անիլինգուս

Բառակազմությունը լատիներենից է. «anus»` հետանցք, «lingo»` լիզել: Հոմանիշներից ամենահայտնին րիմինգն է՝ անգլ. «rimming»-ից: Սա սեքսուալ գործողություն է, որի նպատակը լեզվով կամ շուրթերով անուսը խթանելու միջոցով սեքսուալ գրգիռ առաջացնելն է: Ներկայում դեռ պահպանվում է խորշանքն այս փորձառության նկատմամբ: Ինչո՞ւ: Անցյալում մեղք ու այլասերություն էին համարվում սեքսի այն բոլոր տեսակներն ու հատվածները, որոնք բազմանալու ֆունկցիա չունեն: Հիշենք նաեւ, որ դարեր շարունակ, օրինակ, Արեւմտյան Եվրոպայում մարդկանց հիգիենան ծայրահեղ ցածր մակարդակ ուներ. չկային սանհանգույցներ, մարդիկ բաղնիք շատ հազվադեպ էին այցելում: Ըստ այդմ, այս գործողությունը չէր կարող հաճելի լինել: Իսկ մեր դարում պետք է երկու բան հաշվի առնել. եթե անիլինգուսի սիրահար եք, ապա ստիպված կլինեք ախտահանել այդ հատվածը: Ինչպես նաեւ, անիլինգուսի ու կունիլինգուսի համատեղման դեպքում աղիքային միկրոֆլորայի մասնիկները տեղափոխվում են հեշտոցի տարածք, այդպիոսով, վարակիչ-բորբոքային երեւույթները գրեթե անխուսափելի են: 

Վուայերիզմ


Սա մի հետաքրքրաշարժ սեքսուալ դեւիացիա է (այսինքն՝ ընդունված նորմերից շեղում): Երբ անձը գրգռվում է սեքսով զբաղվող մարդկանց կամ նրանց ինտիմ գործողություններին (հանվել, լոգանք ընդունել, ինքնաբավարարմամբ զբաղվել) հետեւելիս: Ամենահայտնի վուայերիստներից էր հռչակավոր սյուրռեալիստ Սալվադոր Դալին: Այս դեւիացիան վառ արտահայտված է նաեւ իր կտավներում:

«Ոսկե անձրեւիկ»

Սա նույնպես սեքսուալ ու որոշակիորեն տարածված դեւիացիա է: Ունի հոմանիշ՝ ուրոֆիլիա: Այս միջոցառման դեպքում անձը սեքսուալ հաճույք է ստանում զուգընկերոջ մարմնին միզելուց կամ հակառակը՝ երբ իր մարմնին են միզում:

Փեթինգ

Սեքսուալ այս տարատեսակը դուր կգա հատկապես կուսապահպան գործողությունների երկրպագուներին: Սրա դեպքում զույգն օրգազմի է հասնում տարատեսակ էրոգեն հատվածների արհեստական գրգռման միջոցով, բացառությամբ բուն սեռական ակտի: Այսինքն` կարող է արվել փաստացիորեն ամեն ինչ, բացի ֆրիկցիոն փուլը:
Լավ անեկդոտ կա. տղա երեխան վախեցած ասում է աղջիկ երեխային` «Ո՛չ, ես չեմ թողնի խաղաս իմով, որովհետեւ քոնը դու արդեն կոտրել ես»:

Պարաֆիլիա

Հունարենից թարգմանաբար նշանակում է «սեր՝ սահմաններից դուրս»: Պարաֆիլիայի մեջ են մտնում ատիպիկ, կայուն սեքսուալ հետաքրքրությունների բոլոր տեսակները, բացի սեռօրգանների դասական խթանումները: Կարճ ասած՝ դասականից դուրս ամեն ինչ մտնում է այս եզրույթի մեջ: Պարաֆիլիան ինքնին հոգեկան խանգարում չէ, բայց գոյություն ունի պարաֆիլային խանգարում հասկացությունը: Սա այն դեպքն է, երբ պարաֆիլիայի տվյալ տեսակը սթրես է առաջացնում, վատ ազդում կյանքի որակի վրա կամ վնասում ուրիշներին: 

Ի դեպ, «սեքսուալ այլասերվածությունը» հնացած հասկացություն է: Այն խոսակցության մեջ օգտագործվում է հասարակությունում սեքսուալ նորմերից դուրս երեւույթ նկարագրելու համար: Իսկ տարբեր հասարակություններում դրանք շատ տարբեր են: Ժամանակակից բժշկության ու սեքսոլոգիայի շրջանակներում «այլասերվածություն» բառն ընդհանրապես չի գործածվում: Այնպես որ, եթե որեւէ բժշկից կամ սեքսոլոգից կլսեք «Ձեզ մոտ սեքսուալ այլասերվածություն կա», «Ձեր նկարագրածն այլասերվածություն է», «Նրանք այլասերվածներ են» արտահայտությունները, սենյակի դուռը բացեք ու փախեք այդ մասնագետից:

Պրոմիսկուիտետ

Լատիներենից թարգմանաբար նշանակում է «առանց ուսումնասիրման, ընդհանուր»: Պրոմիսկուիտետ են անվանում բազմաթիվ զուգընկերների հետ, ոչնչով ու ոչ մեկով չսահմանափակվող սեռական կապերը: Պրոմիսկուիտետը՝ որպես պատմական տերմին, շրջանառության մեջ է մտել 19-րդ դարում՝ սահմանելու համար պարզունակ մարդկային հասարակությունում անկանոն սեռական հարաբերությունները: Ենթադրվում է, որ պատմական պրոմիսկուիտետը նախորդել է ամուսնության ու ընտանիքի ինստիտուտներին:

Ֆելյացիա

Այս տերմինով անվանում են օրալ սեքսի այն բոլոր տարատեսակների հավաքածուն, որոնց դեպքում առնանդամը պասիվորեն խթանվում է բերանի, լեզվի, ատամների ու կոկորդի միջոցով: Ի դեպ, ֆելյացիայի տեսակներ նկտավում են նաեւ որոշ կապիկների ու թռչունների մոտ: Հին Հռոմում ֆելյացիան թույլատրելի էր միայն արտամուսնական շրջանակներում եւ հոմոսեքսուալների մոտ: Ֆելյացիայի մանրակրկիտ նկարագրեր հանդիպում են հին հնդկական «Կամասուտրա»-ում:

Ֆիսթինգ


Ծագում է անգլերեն «fist» բառից, որը նշանակում է «բռունցք»: Սա սեքսուալ փորձառություն է, որի դեպքում հեշտոցի կամ անուսի մեջ է ներմուծվում մի քանի մատ կամ ամբողջ բռունցքը: Չնայած՝ ֆիսթինգը ժամանակակից մշակույթ չէ, այն լայնորեն սկսեց ներկայացվել պոռնոֆիլմերում՝ սկսած 1980-ականներից:

Էքսհիբիցիոնիզմ


Լատիներենից թարգմանաբար նշանակում է «ներկայացում, ցուցադրություն»: Սա սեքսուալ շեղված վարքագիծ է, երբ անձը սեքսուալ բավարարվածություն է ստանում` իր մերկ սեռօրգաններն անծանոթ մարդկանց ու հասարակական վայրերում ցուցադրելուց: Գոյություն ունի կեղծ ու իրական էքսhիբիցիոնիզմ: Կեղծի դեպքում հասարակական վայրում մերկանալն արվում է՝ որպես խուլիգանություն: Իրական էքսhիբիցիոնիզմը հիվանդություն է՝  դասված սեքսուալ նախընտրությունների խանգարումների շարքին: Հատկանշական է, որ էքսhիբիցիոնիստը կորցնում է վերահսկողությունն իր գործողությունների նկատմամբ՝ դրանով իսկ տարբերվելով պարզապես էքսցենտրիկից կամ խուլիգանից:

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW