×


100 հաջողակների մրցանակներն ու միլիոնատեր դարձած Ռուբենը՝ «Երեւան մոլ»-ի խաղարկությանը

100 քարտապաններ, աճպարարական շոու-ծրագիր եւ հաջողակ միլիոնատեր` «Երեւան մոլ»-ում երեկ պարգեւատրվել են ակումբային քարտի ակտիվ քարտապանները, եւ ոչ միայն: Ակումբային քարտի եռամսյակային խաղարկության գլխավոր մրցանակը 1.000.000 դրամ արժողությամբ նվեր-քարտն էր։ Նաեւ խաղարկվում էին 30.000, 100.000, 150.000, 250.000 դրամ արժողությամբ քարտեր, հինգ նվեր-քարտեր մոլի խանութ-սրահների կողմից։

«Երեւան Մոլ»-ը պարգեւատրել է հաճախորդներին


BRAVO.am-ն անդրադարձել է նաեւ «Երեւանի մոլ»-ի առաջին ու երկրորդ խաղարկություններին, երբ թանկարժեք նվերների հրավառություն էր՝ կենցաղային տեխնիկայից, ուղեգրերից մինչեւ Mini Cooper ավտոմեքենա։ 

Երեկոյի սկզբում կախարդական շոու էր՝ իլյուզիոնիստ Նահապետ Արշակյանի աճպարարական հնարքները համախմբել էին ոչ միան քարտապաններին, այլեւ բազմաթիվ այցելուների։ 

Արշակունյաց 34 հասցեում գտնվող արեւտրի ու ժամանցի կենտրոնի խաղարկությանը մասնակցում էին 100 ամենաշատ միավոր ունեցող ակումբի անդամները: Բացի այդ, «Երեւան մոլ»-ը շուրջ տասն օր առաջ հայտարարել էր ակցիա, ըստ որի՝ մոլի բոլոր այցելուները, ովքեր հուլիսի 20-ից 28-ը կատարել էին միանվագ 20.000 դրամ եւ ավելի գնումներ, եւս հնարավորություն ունեցան մասնակցել խաղարկությանը։

«Երեւան Մոլ»-ը պարգեւատրել է հաճախորդներին


Իսկ եթե դեռ տեղեկացված չեք 2016 թվականի մարտին շրջանառության մեջ դրված քարտերի մասին, ապա նշենք, որ ակումբային քարտի միջոցով կատարած գնումների դիմաց կուտակում եք միավորներ եւ հետագայում որոշակի սահմանաչափի հասնելուց հետո, դրանք փոխարինում մոլի խանութների զեղչերի ու նվերների հետ կամ մասնակցում խաղարկություններին։ Քարտապանն ինքն է որոշում՝ փոխանակել միավորները նվերների հետ կամ մասնակցել խաղարկությանը։ Երեկ բոլոր այցելուները կարող էին ստանալ ակումբային քարտ՝ անվճար առանց որեւէ նախապայմանի։ Ի դեպ, «Երեւան մոլ»-ը գործարկել է նոր նախագիծ՝ Նվեր-քարտի տեսքով, որը վաճառվում է տեղեկատու բաժնում։ Նվազագույն արժեքը 10.000 դրամ է, իսկ առավելագույն արժեք չի սահմանվում։

Օրվա հաջողակներից մեկն Անահիտ Գրիգորյանն էր: Նա իսկապես հաջողակ է, քանի որ նախորդ խաղարկությունների ժամանակ շահել է «Iphone 7», նաեւ բրենդային ժամացույց ու կոշիկ։ Այս անգամ եւս դատարկաձեռն չէր. 250.000 դրամ արժողությամբ նվեր-քարտը նրանն է.«Հաճախ ենք լինում «Երեւան մոլ»-ում, չնայած` բավական հեռու ենք ապրում, բայց միշտ վերադառնում ենք։ Ընտանեկան բոլոր գնումներն այստեղից ենք անում, իսկ այս գումարը հիմնականում կծախսենք մանկական հագուստ գնելու համար», - BRAVO.am-ին ասաց մոլի հավատարիմ հաճախորդը։

«Երեւան մոլ»-ի մարքեթինգի բաժնի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը


23-ամյա Պայծառ Շահբազյանն առաջին անգամ էր մասնակցում խաղարկությանը, նրա մրցանակը 100.000 դրամ նվեր-քարտն է.«Հարակից տարածքում եմ ապրում, խաղարկությանը սկզբում ներկա չէի, մայրիկս զանգեց, միանգամից եկա։ Իսկապես անսպասելի էր, շատ հաճելի նվեր է։ Հաճախ եմ այստեղից գնումներ անում՝ սուպերմարկետից մինչեւ հագուստի խանութներ։ Արդեն ուզում եմ հաջորդ խաարկությանը մասնակցել:)»։

Գլխավոր հաջողակը Ռուբեն Դանիելյանն է, որն էլ միլիոնատեր դարձավ խաղարկության ավարտին։ Ինչպես Ռուբենը նշեց, վեց ամսից ավելի «Երեւան մոլ»-ի քարտապան է։ 

Խաղարկությունը վարող «Երեւան մոլ»-ի մարքեթինգի բաժնի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը նշել է, որ նախորդ անգամները հանձնել են նվեր-քարտեր մոլի բրենդներից, այս անգամ նվիրում են հենց «Երեւան մոլ»-ի նվեր-քարտ, որով կարելի է գնումներ անել մոլի գրեթե բոլոր խանութներից, նաեւ ԿինոՊարկից ու Նավապետ Քիդի գանձերի կղզուց.«Բոլոր այն քարտապանները, որոնք այս անգամ չեն մասնակցում, կարող են հայտնվել հաջորդ խաղարկության մասնակիցների ցանկում, այսինքն` միավորները չեն զրոյացվելու։ Հաջորդ խաղարկությունը կկայանա հոկտեմբերին, նախատեսել ենք համերգային ծրագիր շատ հայտնի երգչի մասնակցությամբ»։

«Երեւան Մոլ»-ը պարգեւատրել է հաճախորդներին


Երեւան մոլի ակումբային Քարտ նախագիծը հայկական մոլային շուկայում հաճախորդների առաջին հավատարմության ծրագիրն է եւ գործում է մեկ տարուց ավելի։ Այս ընթացքում քարտապաններին տրամադրվել է ավելի քան 6600 նվեր մոլի 60 խանութ-սրահներից, որոնք քարտապանները վերցրել են club.yerevanmall.am կայքից իրենց միավորները փոխանակելու արդյունքում։ Այս կայքում հասանելի նվերների ցանկում արդեն ավելացել են Կոկա-կոլայի կողմից առաջարկվող հեծանիվները, ականջակալները, շապիկները, ԿինոՊարկի տոմսերը եւ բազում այլ նվերներ։ 

Ի դեպ, եթե ունեք ակումբային քարտ, այն կարող եք կցել «Երեւան մոլ» բջջային հավելվածին եւ առանց քարտը ֆիզիկապես դրամապանակում պահելու օգտվել քարտի առավելություններից, որը կուտակային լինելուց բացի, նաեւ համարվում է զեղչային։ 

Մաղթում ենք, հաճելի գնումներ։): 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW