Այս տարվա “ՀայՖեստ’’-ն իր թեժ ընթացքի մեջ է:): Միջազգային թատերական փառատոնի բացումն անգլիական ոգով էր:): Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում բրիտանական “1927’’ թատերախումբը ներկայացրեց անիմացիայի եւ դերասանական խաղի սյուրռեալիստական ու միեւնույն ժամանակ ռեալիստական միախառնություն:
Երեւանում ներկայացվել է "Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները’’ բեմադրությունը
Նշենք, որ մինչ “Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները’’ մուլտիմեդիա բեմադրության դերասանների` բեմում հայտնվելը, հանդիսատեսը հոտնկայս ծափահարեց անվանի դերասան Սոս Սարգսյանի հիշատակին:
Լույսերն անջատվելուն պես բեմը վերածվեց մեծ քաղաքի. անիմացիոն հնարքները հանդիսատեսին կտրեցին առօրյա հոգսերից ու անիրական աշխարհ տեղափոխեցին: Ու չնայած` ներկայացումն անգլերենով էր, որին շատերը չէին տիրապետում, բայց ընկալեցին բեմադրության յուրահատկությունն ու բուռն արձագանքեցին:
Երեւանում ներկայացվել է "Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները’’ բեմադրությունը
“Ամենահետաքրքիրն այն էր, որ մեզ ծափահարում էին նույնիսկ ներկայացման ընթացքում, շատ հաճելի էր: Վերջում էլ տեսանք հոտնկայս ծափահարող հանդիսատեսին ու շատ հուզվեցինք: Առաջին անգամ ենք Երեւանում, հասցրել ենք լինել Գեղարդում, նման զգացողություններ այլ երկրում չենք ունեցել: Հայկական խոհանոցը պարզապես հիասքանչ է, իսկ մարդիկ ջերմ են ու հյուրընկալ: Շատ ենք ճամփորդում, բայց ամեն տեղ չէ, որ նման հանգստություն ու ջերմություն ենք զգում: Ամենից կարեւորն այն է, որ ի տարբերություն անձրեւոտ Անգլիայի, այստեղ շողացող արեւ ենք տեսնում:)”,-BRAVO.am-ին ասաց “1927’’ թատերախմբի դերասան Հելենան:
"ՀայՖեստ"-ի բացումն արել է բրիտանական “1927’’ թատերախումբը
11-րդ “ՀայՖեստ”-ի շրջանակում մինչեւ հոկտեմբերի 12-ը 18 երկրից մեր մայրաքաղաք կժամանի 25 թատերախումբ: Փառատոնի հյուրերը նաեւ վարպետության դասեր կանցկացնեն: Ելույթ են ունենալու նաեւ թատերախմբեր Երեւանից, Գյումրիից, Եղեգնաձորից եւ այլ քաղաքներից:
"ՀայՖեստ" փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը
Այս տարի փառատոնի տարբերանշանը Մենդելեեւի աղյուսակի տեսքն ունի, որտեղ քիմիական տարրերին փոխարինելու են եկել սերը, գաղափարը, գործողությունը, խիզախությունը, երազանքը.“Թատրոնը պետք է մտածելու տեղիք տա: “1927’’ թատերախումբը դիպավ հանդիսատեսի սրտին, ստիպեց մտածել ու զգալ: Վառ ու հետաքրքիր բազմաթիվ այլ ներկայացումներ էլ ենք խոստանում, որոնք “թափ կտան’’ հանդիսատեսին’’,-մեզ հետ զրույցում նշեց “ՀայՖեստ”-ի նախագահ Արթուր Ղուկասյանը:
BRAVO.am-ը 11-րդ “ՀայՖեստ’’-ի ինֆորմացիոն հովանավորն է: Փառատոնի ծրագրին ծանոթացեք այստեղ:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: