Առաջին անգամ “Guess’’ բրենդի գովազդային արշավի համար նկարահանվելուց 23 տարի անց մոդել Կլաուդիա Շիֆերը կրկին դարձել է այս բրենդի դեմքը: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Շիֆերի ընտրությունը պատահական չէ:
Կլաուդիա Շիֆերը
1989 թվականին արված լուսանկարները շրջադարձային են եղել ոչ միայն Կլաուդիայի կարիերայի, այլ նաեւ բրենդի պատմության համար: Հիշեցնենք, ընկերությունն այս տարի տոնում է իր 30-ամյա հոբելյանը:
Նոր ֆոտոշարքն իրականացրել է Էլեն ֆոն Ունվերտը, որը հանդեսանում է նաեւ 23 տարվա վաղեմություն ունեցող լուսանկարների հեղինակը: Լուսանկարիչը չի հրաժարվել սեւ ու սպիտակ գույներից եւ կրկին ոգեշնչվել է Բրիջիտ Բարդոյի կերպարով:
Կլաուդիա Շիֆերը
Շիֆերը խոստովանել է, որ մեկ րոպե անգամ չի երկմտել նույն բրենդի գովազդային արշավում եւս մեկ անգամ հանդես գալու հարցում. “Կարծես անցյալ վերադարձա: Այնքան բարի հիշողություններ վերադարձան: Շատ հետաքրքիր էր կրկին աշխատել Էլենի հետ”:
Կլաուդիա Շիֆերը
Ի դեպ, ընկերության գովազդային արշավի խորագիր է ընտրվել “30 Sexy Years’’-ը /Սեքսուալ 30 տարի”-ն/: Նկարներից դատելով՝ ժամանակն իսկապես չի նվազեցրել մոդելի սեքսուալությունն ու գեղեցկությունը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
6,575






