×


26-ամյակը նշելու ի՞նչ տարբերակ է ընտրել Յանա Դանիելյանը :)

Յանա Դանիելյանն այսօր` հուլիսի 3-ին, դարձել է 26 տարեկան: Հաղորդավարուհին 2 տարի անընդմեջ ծննդյան տարեդարձը երեւանյան նույն ակումբում էլեկտրոնային ռիթմերի ներքո նշելուց հետո այս անգամ նախընտրել է ընտանիքի հետ ժամանցը բնության գրկում:):

Յանա Դանիելյանը


Նա BRAVO.am-ին պատմել է, որ կեսգիշերին անակնկալի է եկել սկեսրոջ, դերասաններ Լիդիա Գրիգորյանի, Գագիկ Մկրտչյանի, Վահագն Մարտիրոսյանի եւ մյուս ընկերների անսպասելի այցից, առավոտյան էլ դուստրն է արթնացրել` նվիրելով փուչիկներ եւ ծաղկեփունջ.“Ամուսնուս շնորհիվ հիշարժան են դառնում իմ ծննդյան բոլոր տոները: Աշխատանքն ու հոգնածությունս այս անգամ պասիվ հանգստի մղեցին”:

Յանա Դանիելյանն` ամուսնու` Սուրեն Փահլեւանյանի հետ


Հոբելյարը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ այն ամենն, ինչի մասին երազել է, ունի.“Ամուր ընտանիք, իդեալական ամուսին եւ դուստր, փոքրիկ շնիկ... Մեր երջանկության գաղտնիքը միմյանց հասկանալու, զիջելու եւ փոխլրացնելու կարողությունն է: Այժմ իմ միակ ցանկությունը հարազատներիս առողջ տեսնելն ու միշտ նրանցով շրջապատված լինելն է”:

Յանա Դանիելյանը` դստեր` Ադելի հետ


Հաղորդավարուհու փոխանցմամբ` ինքն ու ամուսինը պլանավորում են եւս մեկ երեխա ունենալ, բայց ոչ մոտ ապագայում:).“Մինչ այդ նպատակին հասնելը ես եւ Սուրենը շատ անելիքներ ունենք”:

BRAVO.am-ը շնորհավորում է Յանա Դանիելյանին` մաղթելով ընտանեկան հարատեւ երջանկություն:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW