×


«Անանուն շքեղ ծաղկեփնջեր եմ ստացել». Հայկուհի Մաթեւոսյանի 20-ամյակի անակնկալները

Հայկուհի Մաթեւոսյանի համար երեկ յուրահատուկ օր է եղել: «Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսակիրը դարձել է 20 տարեկան: Առաջին շնորհավորանքը նա ստացել է ընտանիքի անդամներից, այնուհետեւ ընկերներն ու բարեկամներն են բարեմաղթանքներ հղել՝ մատուցելով մի շարք անակնկալներ եւ հաճելի նվերներ:

Հոբելյարը BRAVO.am-ին ասել է՝ քանի որ հյուրերը շատ են, տարեդարձը երկու օր է նշելու: Նախ՝ ընկերների շրջապատում, իսկ արդեն հաջորդ օրը կտոնի բարեկամների հետ:

Հայկուհի Մաթեւոսյանը


«Այս տարի նախօրոք ոչինչ չեմ պլանավորել, քանի որ մեծ շուքով նշելու ցանկությունս մեծ չէր: Միշտ ոգեւորված էի, այս տարի այլ է. այնքան հագեցած է օրս եւ լի ջերմությամբ, որ նշելու վրա այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում»,-ասել է նա:

Հայկուհին նշել է, որ կեսգիշերին քույրն ու ընկերուհին են առաջինն անակնկալ մատուցել՝ զարդարելով իր սենյակը: Ընտանիքի անդամների նվերն ուղեկցվել է ծաղկեփնջերով եւ տոնական տորթով: Հոբելյարը բարեկամներից ու ընկերներից եւս ստացել է թեմատիկ տորթեր` թագի, գրքերի տեսքով: 20-ամյակը նախորդ տարեդարձերից գուցե առանձնացնի նրանով, որ անանուն գեղեցիկ ու շքեղ մի շարք ծաղկեփնջեր է ստացել:

Հայկուհի Մաթեւոսյանը


«Հավատում եմ տորթի մոմերը փչելու ժամանակ երազանք մտապահելուն: Բայց տեսակով նպատակասլաց եմ եւ գիտեմ, որ երազանքները հենց այնպես չեն իրականանում: Աշխատասիրությամբ կհասնեմ երազանքներիս ու նպատակներիս: Այս տարին ինձ համար հաջողակ է լինելու, համոզված եմ: 2020 թվականին դառնում եմ 20 տարեկան: Կարծում եմ` այս երեք 20-երն էլ հաջողություններ կբերեն»,-եզրափակել է նա:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հայկուհի Մաթեւոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին