×


Մավր Մկրտչյանի նոր տեսահոլովակի հերոսուհին Շուշաննա Թովմասյանն է

Մավր Մկրտչյանը շուտով նոր ստեղծագործությամբ կներկայանա: «Երկու երնեկ» կոչվող պարային ուրախ երգի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է: Ինչպես Մավրն է նշել BRAVO.am-ի հետ զրույցում, տեսահոլովակը հանրությանը կներկայացնեն սիրո տոներին ընդառաջ:

Շուշաննա Թովմասյանը եւ Մավր Մկրտչյանը


«Գրիգորի հետ մի առիթով զրուցում էինք, ասացի՝ լավ երգ եմ ուզում, երկու-երեք օր հետո զանգահարեց՝ տեղեկացնելով, որ երգը պատրաստ է: Անմիջապես ձայնագրեցի ու սկսեցի տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներով զբաղվել: Նկարահանումները տարբեր վայրերում ենք իրականացրել»,- պատմել է երգիչը:

Տեսահոլովակի ռեժիսորն ու օպերատորը Վահե Սայանն է, հերոսուհուն մարմնավորում է Շուշաննա Թովմասյանը:

Մավր Մկրտչյանը եւ Շուշաննա Թովմասյանը


Մավրն աշխատանքային ակտիվ տարի է խոստանում.«Նոր երգերի, հոլովակների առումով անցնող տարին բավական պասիվ էր, ինչը չէի ասի համերգային շրջագայությունների մասին: Այս տարի մի շարք գործեր կան, որոնք պետք է փորձեմ կյանքի կոչել: Հեղինակային երկու երգ ունեմ, որոնցից մեկը տեսահոլովակ կունենա: Ժողովրդական երգեր կան, որոնք նորովի կներկայացնեմ»:

Մավր Մկրտչյանը եւ Շուշաննա Թովմասյանը


Անձնական կյանքում նույնպես ամեն ինչ լավ է.«Տղայիս ենք մեծացնում: Որոշ ժամանակ անց նոր կմտածենք եւս մեկ երեխա ունենալու մասին»,- եզրափակել է երգիչը:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մավր Մկրտչյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին