×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հունվարին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հունվար ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի հունվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո ՝ 141 հիշատակում

• Մկրտիչ Արզումանյան՝ 121 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան ՝ 74 հիշատակում


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Տարեսկզբին Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում մանկությունից արխիվային տեսանյութ է հրապարակել եւ շնորհավորել Ամանորը: Մի շարք կայքեր տարածել են հոլովակը:

Հունվարի 4-ից «Արմատ» նախագիծը եթեր հեռարձակվեց Հայաստանում` «5 TV» եւ ԱՄՆ-ում` «USArmenia TV» հեռուստաալիքներով: Հաղորդաշարը նկարահանվել է Սիրուշոյի մտահղացմամբ եւ պատմում է վերջին 2 տարիների ընթացքում «Արմատ» խորագրով համերգային շրջագայության մասին:

Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում նոր հեռուստահաղորդումից տեսահատված է հրապարակել` կից գրելով.«Մենք ավելի շատ ենք եւ ավելի ուժեղ, քան կարող է թվալ»: Կայքերն անդրադարձել են այս նախագծին եւ Սիրուշոյի գրառմանը:

Հունվարի 7-ին լրացավ Սիրուշոյի 33-ամյակը: Համացանցում բազմաթիվ էին բարեմաղթանքները: Իսկ հունվարի 10-ին արդեն Սիրուշոն Սեբուի հետ «Have You Ever Hurt Somebody» զուգերգի տեսահոլովակը ներկայացրեց:



Մկրտիչ Արզումանյանի ֆեյսբուքյան էջը լի է դրական հրապարակումներով եւ պարբերաբար թարմացվում է նրա կողմից: «Իմ հպարտություն, իմ ուսուցիչ, իմ ուրախություն» գրառմամբ նա շնորհավորել է հայրիկին եւ լուսանկար հրապարակել, իսկ «Բալը թանկ ա, զգույշ եղեք» գրառմամբ էլ անդրադարձել է վարորդների համար բալային համակարգի ներդրմանը:

Հունվարի 23-ին քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա գտնվեց Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ #saveՄիլիոն ներկայացմանը, որը շատ մեծ ոգեւորություն առաջացրեց համացանցում: Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Մկրտիչ Արզումանյանը՝ հայրիկի հետ (արխիվային լուսանկար)


Հունվարի 25-ին տեղի ունեցավ «Գոշա» կատակերգության պրեմիերան, որում գլխավոր դերում հանդես է գալիս Մկրտիչ Արզումանյանը: Կատակերգությունը հեռարձակվում է ռուսական «Սուպեր» հեռուստաալիքով:

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը եւս հունվարին ակտիվ է եղել սոցցանցերում: Նա նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք ուղեկցվել են հետեւյալ գրառումներով՝ «Իմ Նոր տարին իրականում սկսվում է Սուրբ Ծննդից», «Ծուռ հայելիները, Գլխարկն ու երկու դեղին կոճակները՝ վերելակի աչքերը։ Եթե ձյուն գա գլխարկիս, կդառնամ այլմոլորակային», «Գլուխն ու ոտքերը՝ տաք, ուղեղը` սառը» եւ այլն:

Նազենի Հովհաննիսյանը


Նազենին Ինստագրամի իր էջում շնորհավորել է Սիրուշոյին՝ ծննդյան օրվա առթիվ: Նաեւ անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավորի՝ «Ամուսնացիր, կանցնի» արտահայտությանն՝ ուղղված կին պատգամավորին.«Գնահատեք միայնակ կնոջը, գնահատեք նրան, երբ միայնակ կռվում է «աշխարհի» դեմ՝ հանուն այդ նույն աշխարհի: Նրանք են աշխարհի մասնատված կտորները սոսնձում իրար... իրենց միայնակության նվիրումով եւ անպատասխան սիրով: Հ.Գ. նվիրվում է բոլոր այն «տղամարդկանց», որոնք իրենց մասնագիտական թերացումները մատնանշող կանանց առաջարկում են «ամուսնանալ, կանցնի»»:

Դերասանուհին գայթակղիչ լուսանկար է հրապարակել եւ հետեւորդներին առաջարկել գուշակել լուսանկարի տարեթիվը: Հետեւորդներից մեկի արձագանքն էլ այսպիսին է՝ «Ձեր պարագայում դժվար է հասկանալը՝ տարիներ, թե վայրկյաններ առաջ»։ «Շքեղ եք»,- հավելել է մյուս օգտատերը։

BRAVO.am
Լուսանկարները՝ հայտնիների սոցցանցային էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW