×


Անահիտ Կիրակոսյանն՝ ամուսնու հետ

«Ինձ համար շատ կարեւոր տարիներ էին». Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը 8 տարեկան է

Հունվարի վերջին Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը 7-օրյա հանգստի է մեկնել Եգիպտոս: Ճամփորդության լուսանկարները դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին, նաեւ խոսել ընտանիքի մասին. այսօր նա եւ Արտակ Սարգսյանը տոնում են ամուսնության 8-ամյակը:

Արտակ Սարգսյանը եւ Անահիտ Կիրակոսյանը՝ երեխաների հետ


«Տոմսերից մեկը ես հաղթել է «Երգիր, թե կարող ես» նախագծի շրջանակում, մյուսներն էլ գնեցի եւ անակնկալ մատուցեցի ընտանիքիս: Եգիպտոսում առաջին անգամ չէինք, պարզապես ամենահարմար տարբերակն է մեծ ընտանիքով մեկնելու համար. ձմռանը տաք է եւ մատչելի է»,-նշել է Անահիտը:

Նրա խոսքով՝ ուղեւորությունը նվեր է եղել աղջկա 18-ամյակին եւ իրենց ամուսնության 8-ամյակին ընդառաջ.«Շատ տպավորված եւ հանգստացած ենք վերադարձել: Ինձ համար ամենալավն այն էր, որ երեխաներիս, փոքրիկ Մհերիս հետ շատ ժամանակ անցկացրի, այսինքն՝ այն, ինչ չեմ հասցնում վայելել աշխատանքային առօրյայում, վայելեցի այս մեկ շաբաթում»:

Մեկուկես տարեկան Մհերն արդեն երկրորդ անգամ է եղել Եգիպտոսում. «Իրեն շատ լավ էր զգում, ուրախ էր, թեեւ մի փոքր չարաճճի էր: Արձագանքն էր փոխվել ծովին, ավազին: Ողջ հյուրանոցն իրեն ճանաչում էր. անընդհատ վազվզում էր եւ շատ ակտիվ էր»:

Անահիտ Կիրակոսյանն՝ ամուսնու հետ


Խոսելով ամուսնական 8 տարիների մասին՝ Անահիտն ասել է.«Երեխաների մեծանալն է հուշում տարիների անցնելը: Արդեն ունենք չափահաս Լաուրա, 16-ամյա Աննա, 7-ամյա Հայկ, մեկուկես տարեկան Մհեր: Տարիներն իրոք սլացել են. 8 տարին շատ արագ անցավ: Տարեցտարի էլ ավելի եմ շնորհակալ լինում այն ամենի համար, ինչ ունեմ, ավելի եմ գնահատում, ավելի է ամրանում ընտանիքը, ավելի ես կապվում: Ինձ համար շատ կարեւոր ութ տարիներ էին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անահիտի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին