×


«Աշոտը կենցաղային հարցերում բծախնդիր չէ». Սոֆյա Պողոսյանն` ամուսնական կյանքի մասին

Սոֆյա Պողոսյանն այս շրջանում աֆրիկյան հյուսքերով է: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է ոչ միայն ոճային փոփոխության, այլեւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ հարաբերությունների, ընտանիքում տիրող մթնոլորտի եւ այն մասին, թե ինչպես են հարթում տարաձայնությունները:

«Առհասարակ փոփոխություններ սիրում եմ։ Մասնագիտությանս դրական կողմերից է նաեւ այն, որ կարող եմ հաճախ փորձարկումներ անել: Առաջին պահից էլ ինձ հարմարավետ եմ զգացել այս սանրվածքով, միշտ էլ սիրել եմ սարո ոճը։ Աշոտն էլ է հավանել: Միշտ ասում է, որ ինձ ամեն ինչ սազում է: Ամռան մարդ եմ, ձմռանը միշտ նորություններ եմ ուզում՝ եղանակը հեշտ հաղթահարելու համար, ամենահարմար տարբերակը սանրվածքը փոխելն է»,- ասել է Սոֆյան:

Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Սոֆյա Պողոսյանը


Վարսերի երանգը հաճախ չփոփոխելու պատճառ ունի.«Վախենում եմ վնասել մազերս, թե չէ գունային փոփոխություններ էլ հաճախ կանեի: Երդվյալ շիկահեր եմ շատ պարզ պատճառով. գույնը փոխելուց հետո այլեւս չես կարող վերադառնալ այս երանգին՝ առանց մազերը սարսափելի վնասելու։ Առհասարակ, ցանկացած երեւույթի կողմ եմ, եթե անվնաս է»,-նշել է նա:

Ըստ դերասանուհու՝ ամուսնական ներդաշնակ կյանքով են ապրում.«Չենք սիրում ի ցույց դնել մեր անձնական, ընտանեկան կյանքը։ Երբ այն դառնում է հանրային քննարկման առարկա, դադարում է պատկանել միայն մեզ, իսկ մենք չենք սիրում, երբ որեւէ կերպ միջամտում են մեր հարաբերություններին: Միայն կասեմ՝ միմյանց նկատմամբ դարձել ենք ավելի ներողամիտ եւ հոգատար։ Ինքս ընտանեկան ներդաշնակությունը շատ եմ կարեւորում: Պետք է տան մթնոլորտն այնպիսին լինի, որ շտապես տուն գնալ: Մեզ համար կենցաղ ասվածը տան մթնոլորտն է, ամեն ինչ անում ենք տան ջերմությունը պահպանելու համար: Աշոտը կենցաղային հարցերում բծախնդիր չէ: Հիմնականում բոլոր երեւույթների հանդեպ նույն մոտեցումն ունենք։ Կան դեպքեր, երբ կինը մի քանի տեսակ ուտեստներ է պատրաստում, բայց դա չցանկանալով է անում, եւ տան խաղաղությունը նրա նյարդային ապրումներից խաթարվում է: Պետք է ամեն ինչ սիրով անել»:

Սոֆյա Պողոսյանը


Խոստովանում է՝ զիջողի դերում հիմնականում ինքն է.«Նախկինում աշխատանքային վեճեր շատ էինք ունենում, այժմ այդ հարցերում էլ ենք համակարծիք: Մեծ երջանկություն է, երբ ամուսինները նաեւ ընկերներ են: Զիջող կողմը ես եմ: Առհասարակ, եթե մարդը թանկ է ինձ համար, հանգիստ կարող եմ ներողություն խնդրել։ Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր սկզբունքների պատճառով փչացրել են հարաբերությունները»,- եզրափակել է Սոֆյան։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սոֆյա Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW