×


«Մի քիչ դեմ եմ, քանի որ նա խաղալիք չէ». Նարինե Պետրոսյանին շփոթեցրել է դստեր ցանկությունը

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, որ ներկայացումներով հանդես են գալու Հայաստանի մի շարք մարզերում, Հրաչյա Հարությունյանի հետ էլ նոր ներկայացում են պատրաստում, իսկ ահա հեռուստատեսային նախագծերում նկարահանվելու առաջարկները դեռ չեն գոհացնում իրեն:

Իրավիճակը փոխել է «Պատվի համար» 16 մասանոց հեռուստանովելը (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշիան), որի դերակատարներից մեկն էլ Նարինեն է: Նոր նախագծի մասին կարդացեք այստեղ:

Դերասանուհու հետ այս անգամ խոսել ենք ընտանիքի մասին: Նա նշել է, որ մեկ օր ուշացմամբ տոնել են միջնեկ դստեր՝ Աէլիտայի 9-րդ տարեդարձը:

«Նա վատառողջ էր եւ տարեդարձից մեկ օր առաջ լավացավ: Շատ արագ՝ գրեթե մեկ օրում, խնջույքը կազմակերպեցինք: Զգեստի գույներին համահունչ ընտրեցինք տորթը, ձեւավորումը: Վերջին շրջանում նա տարված է տիեզերքով ու տիեզերական մարմիններով: Հենց այդ գույներով ու թեմայով էլ զարդարեցինք տոնական սեղանը: Ամեն ինչ իր ցանկությամբ ենք արել»,-BRAVO.am-ին ասել է Նարինեն եւ հավելել, որ երեկոն վայելել են հարազատների եւ մտերիմների հետ:

Նարինե Պետրոսյանի դուստրերը


Գործուղման պատճառով դստեր տարեդարձին հայրիկը ներկա չի եղել: Բայց, ինչպես նշել է դերասանուհին, ամեն ինչ արել է, որ հոբելյարն իրեն ուրախ ու երջանիկ զգա:

Տորթի մոմերը փչելիս դստեր հետ Նարինեն եւս երազանք է պահել: Հավատում է, որ կկատարվի: Թեեւ չի ցանկացել բարձրաձայնել, սակայն նշել է, որ այն կապված է իր ընտանիքի հաջողության, առողջ, լավ եւ ուրախ օրերի հետ:

Նարինե Պետրոսյանը՝ դստեր հետ


Խոսելով նվերներից` դերասանուհին նշել է, որ Աէլիտան շատ աղջիկների նման սիրում է շորեր ստանալ: Իսկ ծնողներից այս անգամ որպես նվեր փոքրիկ շնիկ է ցանկացել:

«Ես մի քիչ դեմ եմ, քանի որ կարծում եմ՝ ընտանի կենդանին շատ ուշադրություն է պահանջում: Աղջիկներս օրվա մեծ մասը դպրոցում են, մենք՝ աշխատանքի, եւ ես չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է խնամենք շնիկին: Ի վերջո, նա խաղալիք չէ, եւ մեծ պատասխանատվություն է պետք: Տեսնենք՝ ինչպես կստացվի»,-ասել է Նարինեն:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարինե Պետրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW