Դիանա Շատվերյանի եւ Հայկ Մովսիսյանի երկրորդ դուստրը՝ Լեան, 15 օրական է: Դիզայները, ով այսօր նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը, առաջինը BRAVO.am-ի հետ է զրուցել երեխայի ծննդյան հատուկ ընտրված օրվա, հետծննդաբերական դժվարությունների մասին, եւ ոչ միայն:
Փոքրիկը լույս աշխարհ է եկել 02.02.2020-ին՝ կեսարյան հատման միջոցով.«Բժշկի նշած օրերի մեջ մտնում էր նաեւ այդ ամսաթիվը, մենք էլ օգտվեցինք առիթից: Եթե երեխայիս առողջությանն ու զարգացմանը վնասեր, նման քայլի չէինք դիմի. չեմ կարեւորում նման բաները: Շնորհակալ եմ բժշկիս. երկու երեխաներիս դեպքում էլ իրեն եմ վստահել»,- պատմել է Դիանան:
Դիանա Շատվերյանի դուստրերը
Վիվյենին քույր ունենալու հանգամանքը շատ է ուրախացրել.«Հենց հիվանդասենյակ ենք տեղափոխվել, այցելել է մեզ: Առաջին պահից հոգատար վերաբերմունք է ցուցաբերել: Մինչ երեխայի ծնվելը շատ եմ խոսել հետը, բացատրել, որ իրենք երկուսն էլ շատ կարեւոր են մեզ համար, ու պետք է իր կարողությունների չափով օգնի նորածնի խնամքի հարցում»:
Երեխայի խնամքով անձամբ է զբաղվում.«Տատիկներն ու դայակը մյուս հարցերով են օգնում, իսկ Լեային ինքնուրույն եմ խնամում, դա ինձ համար շատ կարեւոր է: Քառասունք չենք պահում: Առաջնեկիս ժամանակ ամառ էր, մի քանի օրականից զբոսանքի ենք դուրս եկել: Այս դեպքում մի փոքր դժվար է, շատ ցուրտ է, բացի այդ, վարակներ են տարածված, երբ մի փոքր տաքանա, կսկսենք զբոսանքի դուրս գալ. մաքուր օդն անփոխարինելի է երեխաների համար»:
Դիզայները խոսել է նաեւ մտավախություններից, որոնք արդեն հաղթահարել է. «Վիվյենի ծննդից օրեր անց վերադարձել եմ նախկին քաշիս, այս անգամ էլ հույս ունեմ՝ այդպես կլինի. տասնհինգ օր է անցել, ու շնորհիվ իմ գեների՝ բավական նիհարել եմ: Շատ էին ասում, որ մի հղիությունն ու հետծննդաբերական շրջանը մյուսին նման չի լինում, ինչն էլ ինձ վախեցնում էր, բայց հույս ունեմ՝ այս անգամ էլ շուտ կհաղթահարեմ քաշի խնդիրը: Երբ արդեն թույլատրելի լինի, մարզասրահ էլ կհաճախեմ ու կմարզվեմ: Անկախ ամենից, կարեւորում եմ, որ կանայք սպորտով զբաղվեն եւ հետեւեն իրենց կազմվածքին»,- եզրափակել է Դիանան:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նարեկ Արշակյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: